Մատչելի հղումներ

Բրիտանացի դատավորները որոշում են կայացնելու Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ


Ցուցարարները պաստառներ են պահել Լոնդոնի Արդարադատության դատարանի մոտ, փետրվարի 20, 2024թ.
Ցուցարարները պաստառներ են պահել Լոնդոնի Արդարադատության դատարանի մոտ, փետրվարի 20, 2024թ.

«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայց է ներկայացրել դատարան՝ ձգտելով կանխել իր արտահանձնումը Մեծ Բրիտանիայից Միացյալ Նահանգներ։ Ամերիկյան իրավապահները, հիշեցնենք, Ասանժին մեղադրում են գողացված ամերիկյան դիվանագիտական հեռագրերն ու ռազմական փաստաթղթերը հրապարակելու մեջ։ 

Ջուլիան Ասանժի կողմնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել Մեծ Բրիտանիայի բարձրագույն դատական ատյանի` Գերագույն դատարանի առջև, ուր քննվում է «WikiLeaks»-ի հիմնադրի գանգատը՝ արգելել իրեն արտահանձնել ԱՄՆ, ուր նրա դեմ ներկայացված է լրտեսության մեղադրանք:

Երկօրյա լսումների ժամանակ նրա փաստաբանները պնդում էին, որ Ասանժը պարզապես կատարում էր լրագրողի՝ իր աշխատանքը՝ հրապարակելով ԱՄՆ պետական փաստաթղթեր:

«Amnesty International»-ի իրավախորհրդատու Սայմոն Քրոութերն ասում է․ «Հատկապես, երբ հարցը առնչվում է ռազմական հանցագործություններին, մարդկության դեմ հանցագործությունների, խոշտանգումների․․․։ Դրանք, իրոք, լուրջ հարցեր են, որոնք վերաբերում են հանրային շահին: Արդյունքում՝ [Ասանժի փաստաբաններն] ասում են, որ դա վեր է ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի միջև կնքված արտահանձնման մասին պայմանագրից»:

ԱՄՆ-ում Ջուլիան Ասանժի դեմ ներկայացված է 18 մեղադրանք՝ հաքերային հարձակումից մինչև պետական գաղտնի նյութերի գողություն:

«ԱՄՆ-ն պնդում է, որ Ջուլիան Ասանժի հրապարակած փաստաթղթերը վտանգի տակ են դրել ԱՄՆ ազգային անվտանգությունը և հրապարակված տղեկությունների աղբյուրներին»,- ասում է Սայմոն Քրոութերը:

2010 թվականին «WikiLeaks»-ը հրապարակեց գողացված դիվանագիտական փաստաթղթեր՝ Աֆղանստանի և Իրաքի պատերազմների վերաբերյալ, որոնք, Ասանժի կարծիքով, բացահայտում էին Միացյալ Նահանգների բանակի չարագործութունները: ԱՄՆ իշխանությունները ասում են, որ նման հրապարակուներով Ասանժը բացահայտել է գաղտնի տեղեկություններ հաղորդող մարդկանց՝ իրազեկողների ինքնությունը և վտանգել նրանց կյանքը:

Ասանժն առաջին անգամ ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում 2010 թվականին՝ բռնաբարության և սեռական ոտնձգությունների հատկանիշներով Շվեդիայում ներկայացված մեղադրանքների համար: Նա գրավի դիմաց ազատ արձակվեց, սակայն ապաստան գտավ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, ուր մնաց յոթ տարի:

2019 թվականին Ասանժին վտարեցին է դեսպանատնից և նա կրկին բանտարկվեց գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար։

Ասանժի կինը՝ Ստելլան, բազմիցս հայտարարել է, որ 52-ամյա ամուսնու կյանքը վտանգված է․ «[Տեղի ունեցողը] հարձակում է բոլոր լրագրողների վրա՝ ողջ աշխարհում: Այն հարձակում է ճշմարտության վրա և հանրության՝ տեղեկացված լինելու իրավունքի վրա: Ջուլիանը քաղբանտարկյալ է։ Նրա կյանքը վտանգված է»:

Ասանժին ազատ արձակելու կոչերով ցույցերը նորույուն չեն և երբեմն տեղի են ունենում աշխարհի տարբեր քաղաքներում: Անցած շաբաթ Ավստրալիայի խորհրդարանը կոչ արեց թույլ տալ Ասանժին վերադառնալ հայրենիք՝ Ավստրալիա։

XS
SM
MD
LG