Մատչելի հղումներ

Ռուսաստանն առանց Պուտինի. Նավալնիի կինը հայտարարել է, որ կշարունակի ամուսնու գործը


Յուլյա Նավալնայա
Յուլյա Նավալնայա

Սոցցանցերում հրապարակված տեսաուղերձում Կրեմլի քննադատի կինն ասել է, որ  Պուտինը չի սպանել միայն Ալեքսեին, այդպիսով նա ցանկացել է սպանել է իրենց հույսը, ազատությունը, ապագան։

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնի մահից երեք օր անց նրա կինը՝ Յուլիա Նավալնայան, տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ շարունակելու է ամուսնու պայքարը հանուն ազատ Ռուսաստանի։

«Ես չպետք է ձայնագրեի այս տեսնայութը։ Իմ փոխարեն մեկ այլ անձ պետք է լիներ։ Բայց Վլադիմիր Պուտինը սպանել է նրան»,-ասել է նա։

Սոցցանցերում հրապարակված տեսաուղերձում Կրեմլի քննադատի կինն ասել է, որ Պուտինը չի սպանել միայն Ալեքսեին, այդպիսով նա ցանկացել է սպանել է իրենց հույսը, ազատությունը, ապագան։

Հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնության Դաշնային քրեակատարողական ծառայության Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի վարչությունը հայտնել է, որ փետրվարի 16-ին «դատապարտված Ա. Նավալնին զբոսանքից հետո անմիջապես վատ է զգացել և կորցրել կորցրի գիտակցությունը»։ Հաղորդվում է, որ շտապ բուժօգնության խումբը իրականացրել է վերակենդանացման միջոցառումներ, որոնք դրական արդյունք չեն տվել։ «Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը»։

Միացյալ Նահանգների, Կանադայի, Եվրոպայի մի շարք երկրների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կառույցների առաջնորդներ Նավալնիի մահվան միակ պատասխանատուն համարում են Ռուսաստանի իշխանությանը՝ գլխավորությամբ նախագահ Վլադիմիր Պուտինի։

Ռուսաստանն առանց Պուտինի. Նավալնիի կինը հայտարարել է, որ կշարունակի ամուսնու գործը
please wait

No media source currently available

0:00 0:03:02 0:00

XS
SM
MD
LG