Մատչելի հղումներ

Թուրքիայում հիշում են մեկ տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի 50 հազար զոհերին


Թուրքիա
Թուրքիա

Մեկ տարի առաջ տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայի հյուսիսում զոհվեց ավելի քան 56 հազար մարդ, տեղահանվեցին 3 միլիոնը, հարյուր հազարավոր մարդիկ տակավին ապրում են տնակներում՝ անտեղյակ մնալով, թե երբ կունենան իրենց տանիքը:

2023 թվականին փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Հուլյա Ադըյամանը կորցրեց հարազատներին, տունը․ «Թող Աստված երբեք ոչ ոքի թույլ չտա այս ամենի միջով անցնել։ Երանի երկրաշարժի հետևանքով կորցնեինք միայն մեր տները, ոչ՝ մարդկանց»:

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհվել է ավելի քան 50 հազար մարդ, տեղահանվել են միլիոնավորները։ Բազմաթիվ ընտանիքներ, ինչպես Ադըյամանինը, ամիսներ շարունակ ապրել են վրաններում՝ նախքան հատուկ տնակներ տեղափոխվելը, որտեղ դեռ ապրում են հարյուր հազարավոր մարդիկ:

Փորձագետների խոսքով, հանավոր էր խուսափել նման ավերածություններից ու հետևաբար՝ զոհերից, եթե ժամանակին ամբողջությամբ պահպանվեին Թուրքիայում գործող շինարարական նորմերը:

Թուրքիայում հիշում են մեկ տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի 50 հազար զոհերին
please wait

No media source currently available

0:00 0:02:12 0:00

Երկրաշարժերի հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Օզգյուն Կոնչան ասում է, որ շինարարության ոլորտում նոր կարգավորումներից հետո կառուցված շենքերը չպետք է փլուզվեին ցնցումների ժամանակ. «Բայց շատ բնակելի շենքեր փլուզվեցին վայրկյանների ընթացքում»։

Կառավարությունը խոստացել է հարյուր հազարավոր նոր տներ կառուցել տուժած մարդկանց համար, սակայն մինչ այժմ հաջողվել է կառուցել միայն տասնյակ հազարավոր տներ:

Ֆինդըք Աքսուն երկրաշարժից կորցրել է դստերը, փեսային և չորս երեխաներին․ «Անգամ եթե ողջ աշխարհը նվիրեք, ինձ համար նշանակություն չունի։ Ամենափոքր երեխան 5 տարեկան էր»։

Փրկվածների խոսքով, հնարավոր չէ մոռանալ տեսածը:

Հուլյա Ադըյամանի ասում է՝ աչքի առջև դիակներն են՝ շարքերով դասավորված, քայքայված: Տեսել է, թե ինչպես են իր հարևանների մարմինները դուրս հանել փլատակների տակից․ մարդիկ մահացել էին երեք օր օգնության սպասելուց հետո:

Երկրաշարժին ականատես կինը հույս ունի տնակից տեղափոխվել կառավարության կառուցած նոր բնակարան, եթե այն ի վերջո բաժին հասնի իր ընտանիքին:

XS
SM
MD
LG