Մատչելի հղումներ

Աճում են մտահոգությունները, թե ԱՄՆ-ն կարող է ներքաշվել մերձավորարևելյան ևս մեկ պատերազմի մեջ 


Եմեն, պաղեստինցիներ
Եմեն, պաղեստինցիներ

Ամերիկյան ռազմուժը երեքշաբթի հարվածներ է հասցրել Իրանի աջակցությունը վայելող «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորման երեք օբյեկտների՝ Իրաքի արևմուտքում՝ հայտնում է Պենտագոնը։ 

Ամերիկյան գործողությունները հետևեցին անցած տարվա հոկտեմբերից ի վեր զինյալ խմբավորման գրոհներին․ «Քաթայբ Հեզբոլլահն» ավելի քան 150 անգամ հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում տեղակայված ԱՄՆ ուժերի ուղղությամբ։

Ամերիկյան բանակի գործողությունները, սակայն, շատերի մոտ մտահոգություն է առաջացրել, թե Վաշինգտոնը կարող է ներքաշվել մերձավորարևելյան ևս մեկ պատերազմի մեջ՝ ի հավելումն Իսրայելին և Ուկրաինային ցուցաբերող իր աջակցության:

Իրաքից Եմեն ամերիկյան ուժերը, որոնց երբեմն օգնում է բրիտանական ռազմուժը, պատասխան հարվածներ են հասցնում Իրանի աջակցոսւթյունը վայելող խմբավորումներին:

Աճում են մտահոգությունները, թե ԱՄՆ-ն կարող է ներքաշվել մերձավորարևելյան ևս մեկ պատերազմի մեջ
please wait

No media source currently available

0:00 0:02:34 0:00

Զուգահեռաբար՝ Եմենում գործող հութիներն ավելի քան 30 հարձակում են իրականացրել Կարմիր ծովով և Ադենի ծոցով անցնող օմտարերկրյա առևտրային նավերի ուղղությամբ՝ նման կերպ ձգտելով աջակցել Իսրայելի դեմ հանդես եկող «Համասին»:

Դարձյալ, ի պատասխան՝ ԱՄՆ առաջնորդությամբ գործող միջազգային կոալիցիան հարվածներ հասցրեց հութիների ռազմական օբյեկտներին:

Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Փեթ Ռայդերի ասում է․

«Միացյալ Նահանգների նպատակն է ապահովել անվտանգ միջազգային նավագնացություն Կարմիր ծովում»։

Միջազգային հանրությունը կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից։

«Կոչ եմ անում բոլոր կողմերին հետ քաշվել և հաշվի առնել, թե հակամարտությունները մարդկային ինչ սարսափելի գին ունեն»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Սպիտակ տունը վստահեցնում է՝ տարածաշրջանային նոր հակամարտությունը հենց այն է, ինչից փորձում են խուսափել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և դաշնակիցները՝ նման հարվածներ հասցնելով:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշում է. «Եթե ինչ-որ մեկի հետ վիճաբանության մեջ եք, և կարող եք միջոց գտնել՝ կապելու նրա ձեռքերը մեջքի հետևում, ապա դա հակամարտության սրացում չէ, այլ լարվածության իջեցում»:

Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի վերլուծաբան Բրեդ Բոումենի կարծիքով, ԱՄՆ-ն բավականաչափ ջանքեր չի գործադրում Իրանի աջակցություն վայելող ուժերի դեմ․ «Նրանք բազմիցս փորձել են հարվածել ամերիկացիներին։ Միակ պատճառը, որ հաջողվել է խուսափել զոհերից, այն է, որ Միացյալ Նահանգները միջոցներ է ձեռնարկել պաշտպանվելու համար, [մարդկանց] բախտը բերել է»:

Բոումենը կասկած չունի՝ հութիները, «Համասը» և «Հեզբոլլահը» Իրանի ներքո գործող ուժեր են։

Մերձավորարևելյան աճող լարվածության պայմաններում՝ ԱՄՆ Կոնգրեսում տակավին չեն կարողանում որոշման հանգել Իսրայելի ու Ուկրաինայի պաշտպանության համար լրացուցիչ աջակցության շուրջ:

Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հյուրընկալել է Ուկրաինայի պաշտպանության գծով կոնտակտային խմբին՝ նպատակ ունենալով շարունակել համակարգված ռազմական աջակցությունը Կիևին։

Մինչդեռ, ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցան վստահ է պատերազմում Կիևի հաղթանակի մեջ․ «Ուկրաինան կհաղթի այս պատերազմում, բայց ոչ միայն Ուկրաինան, այլև ողջ ժողովրդավարական աշխարհը»։

Ինչևէ, Ուկրաինային աջակցելու ջանքերը չեն դադարում․ ԱՄՆ Արիզոնա նահանգում ուկրաինացի ռազմական օդաչուներին շարունակում են իրենց մարզումները «F-16» կործանիչների վրա:

XS
SM
MD
LG