Մատչելի հղումներ

Մարտին Լյութեր Քինգի օրն ու գալիք նախագահական ընտրությունները. 2024 թվական


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` Ֆիլադելֆիա քաղաքում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` Ֆիլադելֆիա քաղաքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնակցում է Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում տոնական միջոցառմանը: Փոխնախագահ Քամալա Հարիսը ելույթ է ունենում Հարավային Կարոլինայում

Նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում մասնակցել է Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ միջոցառմանը:

Ինչպես հայտարարել են Բայդենի նախընտրական շտաբի ներկայացուցիչները, Փենսիլվանիայում քվեարկության արդյունքները մեծ նշանակություն կունենան 2024 թվականի նախագահական ընտրությունների ընդհանուր արդյունքի համար։

Միևնույն ժամանակ, հանրապետականները, ներառյալ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ավարտում են Այովա նահանգի նախնական ընտրությունները:

Փոխնախագահ Քամալա Հարիսը նշում է Մարտին Լյութեր Քինգի օրը Հարավային Կարոլինայում, ուր անցնում են նախնական ընտրություններ: Փոխնախագահը աֆրոամերիկացիներին կոչ է արել քվեարկել Բայդենի և դեմոկրատների օգտին 2024 թվականի ընտրություններում։

Հարրիսը խոսում է ամենամյա միջոցառմանը, որը հովանավորում է NAACP-ը՝ քաղաքացիական իրավունքների ամենահին կազմակերպությունը:

Բայդենի աջակցությունը աֆրոամերիկացիների շրջանում փոքր-ինչ նվազել է. աֆրոամերիկացիների միայն 67%-ն է դրականորեն վերաբերվում Բայդենին, ըստ այս շաբաթ Economist/YouGov հետազոտության:

Հարյուրավոր մարդիկ երկուշաբթի առավոտյան հավաքվել էին Հարավային Կարոլինայի Կոլումբիայի աֆրոամերիկյան Սիոն բապտիստական եկեղեցում: Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հեքիմ Ջեֆրիսը և կոնգրեսական Ջեյմս Քլայբերնը, ում աջակցությունն օգնեց Բայդենին հաղթել 2020 թվականին Հարավային Կարոլինայի նախնական ընտրություններում, այստեղ ելույթ կունենան Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ:

Բայդենը Դեմոկրատական ազգային կոմիտեին խնդրել է այս տարի առաջին նախնական ընտրություններն անցկացնել Հարավային Կարոլինայում, մի նահանգ, որտեղ դեմոկրատ ընտրողների կեսից ավելին աֆրոամերիկացիներ են:

Դեմոկրատներն այստեղ կանցկացնեն իրենց փրայմերիզը փետրվարի 3-ին, իսկ հանրապետականները՝ փետրվարի 24-ին:

XS
SM
MD
LG