Մատչելի հղումներ

Կոնգրեսական լսումներից հետո Գեյը ճնշումների էր ենթարկվել Հարվարդի հրեական համայնքի և ԱՄՆ օրենսդիր մարմնի որոշ անդամների կողմից


Հարվարդի համալսարանի նախագահ Կլոդին Գեյը
Հարվարդի համալսարանի նախագահ Կլոդին Գեյը

Հարվարդի համալսարանի նախագահ Կլոդին Գեյը հրաժարական է ներկայացրել

Հարվարդի համալսարանի նախագահ Կլոդին Գեյը երեքշաբթի հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնելու՝ անցած տարվա դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Կոնգրեսում իր աղմկահարույց վկայությունից հետո՝ համալսարանում առկա հակասեմականության վերաբերյալ, և գրագողության մեղադրանքի պատճառով։

Կոնգրեսական այդ լսումներից հետո Գեյը ճնշումների էր ենթարկվել Հարվարդի հրեական համայնքի և ԱՄՆ օրենսդիր մարմնի որոշ անդամների կողմից։ Ավելացել էին գրագողության մասին նրա հասցեին հնչող մեղադրանքները՝ կապված իր ակադեմիական աշխատանքի հետ:

Գեյի հրաժարականը, սակայն, հակասական արձագանքի է արժանացել:

«Կարծում եմ, մարդիկ սխալ են մեկնաբանել նրա ասածները։ Կարծում եմ, նա, հավանաբար, հալածանքի է ենթարկվել, ինչը լավ բան չէ կրթության և ժողովրդավարության համար»,- ասում է Փեթ Գոլդը:

Հարվարդի համալսարանի նախագահ Կլոդին Գեյը հրաժարական է ներկայացրել
please wait

No media source currently available

0:00 0:01:37 0:00

«Չեմ կարծում, որ սա վերաբերում էր խոսքի ազատությանը: Մի տեսակ զարմացա, երբ այսօր լսեցի հրաժարականի մասին: Բայց, կրկին, ուրախ եմ այդ առիթով»,- նշում է Յոել Զիմերմանը:

Հարվարդի վարչակազմը կրթական հաստատության անդամներին հղված նամակում հայտնել է, որ ցավով են ընդունել Գեյի հրաժարականը:

Կլոդին Գեյը, Փենսիլվանիայի համալսարանի նախկին նախագահ Լիզ Մագիլը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի նախագահ Սալի Քորնբլութը դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Ներկայացուցիչների տանը խոսել են համալսարաններում հակասեմականության աճի մասին՝ անցած տարվա հոկտեմբերին Իսրայելի ու «Համասի» միջև բռնկված ռազմական գործողությունների ֆոնին։

XS
SM
MD
LG