Մատչելի հղումներ

Ուկրաինայում չեն բացառում աշխատավարձերի և թոշակների վճարման ուշացում


Կիևի կենտրոնում գտնվող սրճարանից մեկի մուտքի մոտ տեղադրվել է խորհրդանշական տոնածառ՝ պատրաստված օգտագործած պարկուճներից և արկերից, 18 դեկտեմբերի, 2023թ.
Կիևի կենտրոնում գտնվող սրճարանից մեկի մուտքի մոտ տեղադրվել է խորհրդանշական տոնածառ՝ պատրաստված օգտագործած պարկուճներից և արկերից, 18 դեկտեմբերի, 2023թ.

Փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն Կիևի արևմտյան գործընկերներին կոչ է արել շտապ ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային

Ուկրաինայի կառավարությունը կարող է հետաձգվել պետական ծառայողների թոշակների և աշխատավարձերի վճարումը, եթե մոտ ապագայում Արևմուտքը չհաստատի կարևոր ֆինանսական օգնությունը։

Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

2022 թվականի փետրվարին ռուսական ներխուժումից ի վեր Կիևն իր բոլոր եկամուտներն ուղղել է պաշտպանությանը՝ հենվելով արտաքին աջակցության վրա մնացած բոլոր ծախսերում, այդ թվում, կենսաթոշակների, սոցիալական նպաստների վճարումները:

Սակայն Բրյուսելում և Վաշինգտոնում արգելափակվել են օգնության հիմնական փաթեթները, այդ թվում՝ 55,54 միլիարդ դոլար ԵՄ-ից:

«Գործընկերների աջակցությունը չափազանց կարևոր է», - թերթին ասել է Սվիրիդենկոն: «Մենք շտապ ունենք դրա կարիքը»:

Նրա խոսքով՝ 500 հազար պետական աշխատողների, 1,4 միլիոն ուսուցիչների և 10 միլիոն թոշակառուների վճարումները կարող են ուշացվել։

XS
SM
MD
LG