Մատչելի հղումներ

Բեթղեհեմի իշխանությունները չեղյալ են հայտարարել սուրբծննդյան տոնակատարությունները


Բեթղեհեմի Ավետարանական եկեղեցու փլատակները
Բեթղեհեմի Ավետարանական եկեղեցու փլատակները

Սուրբծննդյան տոնակատարության և նախորդող օրերին, սովորաբար, մարդաշատ, Բեթղեհեմն այս տարի, կարծես ամայի է։ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պատմական քաղաքի իշխանությունները չեղյալ են հայտարարել տոնակատարությունները՝ Իսրայել-«Համաս» հակամարտության պատճառով։

Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան Բեթղեհեմում՝ Հիսուսի ծննդավայրը համարվող քաղաքում, Սուրբ ծնունդը պատկերող ցուցադրություն է, և այս տարի այն արվել է ի համերաշխություն Գազայի հատվածում զրկանքներ կրող պաղեստինցիների:

«Փլատակների մեջ գտնվող մսուրը խորհրդանշում է Գազայի ավերված տները: Իսկ մանուկ Հիսուսը փլատակների տակ է։ Շատ ենք ականտես եղել, թե փլատակների տակից ինչպես են դուրս բերում երեխաների: Եվ մեզ համար սա ուղերձ է, որը Հիսուսը մեզ հետ է տառապանքների ժամանակ»,- ասում է Ավետարանական լյութերական եկեղեցու հոգևորական Մանթեր Այզեքը:

Բեթղեհեմի իշխանությունները չեղյալ են հայտարարել սուրբծննդյան տոնակատարությունները
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00

Սուրբծննդյան շրջանում Բեթղեհեմը, սովորաբար լեփ-լեցուն է զբոսաշրջիկներով, ովքեր հավաքվում են Սուրբծննդյան տաճարի առջևում ընկած հրապարակում՝ տոնելու Հիսուսի ծնունդը։ Սակայն Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունները և «Համասի» կողմից Իսրայելի շարունակվող հրթիռակոծումը այս տարի, կարծես, ամայի են թողել այս վայրերը։ Բեթղեհեմի քաղաքապետարանը չեղարկել է Սուրբծննդյան բոլոր տոնակատարությունները։

«Բեթղեհեմը պաղեստինյան քաղաք է։ Մենք սգի մեջ ենք։ Նույնքան տխուր ենք, որքան Գազայի հատվածում՝ Պաղեստինում գտնվող այլ բնակավայրերի բնակիչները։ Գազայի հատվածում մեր ժողովրդի դեմ այս ագրեսիայի պատճառով՝ չեղարկել ենք Սուրբծննդյան բոլոր տոնակատարությունները»,- ասում է Բեթղեհեմի քաղաքապետ Հանա Հանանիան:

Ըստ պաշտոնյայի, քաղաքի տնտեսության 70%-ը կապված է զբոսաշրջության հետ, բայց այժմ հուշանվերների խանութների մեծ մասը փակ են, չեն գործում շուրջ 70 հյուրանոցներ։ Բնականաբար սա հանգեցրել է գործազրկության։

19-ամյա Լեյթ Ռուդեյդեհի խոսքով, այժմ գործ չունի, աշխատելու հնարավորություն չկա, իսկ շարունակվող ռազմական գործողությունները ավելի են վատացնում իրավիճակը․ «Մարդկանց տրամադրությունը ահավոր է։ Պատճառը պատերազմն է։ Գործ չկա»։

Քաղաք այցելած սակավաթիվ զբոսաշրջիկներից ոմանք Մոսկվայից ռուսներ են՝ ուղղափառ քրիստոնյաներ:

«Չեմ վախենում, ոչ: Մենք ռուս ենք։ Ես [չեմ վախենում] հրթիռներից։ Ոչ։ Որովհետև նաև ռուսական բանակի սպա եմ»,- ասում է Պավել Կրիմինեցկին։

Թեև տոնական միջոցառումները Բեթղեհեմում չեղարկվել են, սակայն եկեղեցական արարողությունները, բնականաբար, ոչ։ Քաղաքապետ Հանանիան ասում է, որ Սուրբ Ծննդյան օրվա մեծ մասը կանցկացնի աղոթելով։

«Կենտրոնանալու ենք աղոթքի վրա՝ հանուն խաղաղության, քանի որ սա խաղաղության քաղաքն է։ Խաղաղության մասին ուղերձը ծնվեց այստեղ, երբ Հիսուս Քրիստոսը ծնվեց այս քաղաքում, և այդ ուղերձը տարածվեց ողջ աշխարհում: Իսկ այսօր Բեթղեհեմն ու Պաղեստինի մյուս քաղաքները խաղաղության կարիք ունեն»,- ասում է պաշտոնյան։

Սակայն Հանա Հանանիան հույս հայտնեց, որ հաջորդ տարի Գազայում ռազմական գործողությունները կլինեն միայն հիշողություն, և ուրախությունը կվերադառնա Բեթղեհեմ:

XS
SM
MD
LG