Մատչելի հղումներ

Նավալնիի դեմ նոր քրեական գործ է հարուցվել


Ալեքսեյ Նավալնի
Ալեքսեյ Նավալնի

Վլադիմիրի շրջանի կալանավայրում գտնվող ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ նոր քրեական գործ է հարուցվել։ Այս անգամ խոսքը գնում է քաղաքական ատելությունից դրդված վանդալիզմի մասին կամ մարդկանց խմբի մաս կազմելու։ Այս մասին հաղորդում է քաղաքական գործչի Telegram ալիքը։

Նավալնիի խոսքով՝ ինքը նամակ է ստացել Ռուսաստանի Քննչական կոմիտեից, ուր հայտնվում է, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Նավալնին նշել է, որ ինքը չգիտի հոդվածի բովանդակությունը։

«Փաստացի, երեք ամիսը մեկ նոր քրեական գործ են հարուցում իմ դեմ։ Դեռ երբեք դատապարտյալը, մեկ տարուց ավելի նստած մեկուսարանում, այդքան հարուստ հասարակական-քաղաքական կյանքով չի ապրել»,- հեգնել է Նավալնին։

Նա նաև ասել, որ իր կնոջ և փաստաբանի նամակները դեռևս առգրավվում են գրաքննության պատճառով։

2023 թվականի օգոստոսին Մոսկվայի քաղաքային դատարանը Նավալնիին մեղավոր է ճանաչել ծայրահեղական խումբ ստեղծելու, ծայրահեղական կոչեր հնչեցնելու և այն ֆինանսավորելու մեջ՝ քաղաքական գործչին դատապարտելով 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում։

Այժմ Նավալնին խարդախության մեղադրանքով գտնվում է Վլադիմիրի շրջանի առավելագույն անվտանգություն ունեցող գաղութում։ 2023 թվականի սեպտեմբերին, որպես «անուղղելի», նրան մեկ տարով տեղափոխել են միայնակ խուց՝ «ամենածանր հնարավոր պատիժը բոլոր տեսակի գաղութներում», - գրել է նա:

Նախկինում քաղաքական գործչին 23 անգամ ուղարկել են պատժախուց, ինչպես նաև վեց ամսով մեկուսացրել խցային պայմաններում: Պատճառները, օրինակ, եղել են պոկված կոճակը կամ հրաժարվելը ցանկապատ լվանալուց։

Նավալնին չի ընդունում մեղքը: Շատ իրավապաշտպան կազմակերպություններ նրան ճանաչել են որպես քաղբանտարկյալ։

XS
SM
MD
LG