Մատչելի հղումներ

Ամերիկացիների միայն 32%-ն է հավանություն տալիս Բայդենի տնտեսական քաղաքականությանը. «Gallup»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

2024 թվականի ԱՄՆ համապետական ընտրություններին ընդառաջ՝ նախագահ Բայդենը չորեքշաբթի Կոլորադոյում ներկայացրել է իր «Bidenomics»-ի օրակարգը՝ այն հակադրելով հանրապետականների տեսլականին:

Գալիք տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ամերիկացիներին առաջարկվում է ընտրություն կատարել նաև գլխավոր մրցակիցների տնտեսական ծրագրերի միջև։ Նախագահ Բայդենը չորքեշաբթի խոսել է մաքուր էներգիայի զարգացումից, որն իր տնտեսական ռազմավարության՝ «Bidenomics»-ի մասն է, որն էլ իր հերթին կոչված է վերից վար վերակառուցել երկրի տնտեսությունը:

Բայդենի թիրախը «MAGA» («Make America Great Again», «Ամերիկան կրկին դարձնենք հզոր») հանրապետականներն են՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները (Թրամփի նշանաբանն է՝ «Ամերիկան կրկին դարձնենք հզոր»)։

«Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը, Դոնալդ Թրամփը և «MAGA» հանրապետականները Կոնգրեսում պարտավորվել են նպաստել հարկերի ճչացող կրճատումների ընդունմանը՝ վերևում գտնվողների համար: Նրանք շարունակում են դեմ լինել ներդրումային այն բոլոր ծրագրերին, որոնք օգնում են մարդկանց՝ կրթության, առողջապահության և այլ ոլորտներում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Դեմոկրատներն ու հանրապետականները բանավիճում են Բայդենի տնտեսական քաղաքականության՝ «Bidenomics»-ի շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:02:13 0:00

Սպիտակ տան ղեկավարը ելույթ է ունեցել Կոլորադոյում գործող «CS Wind»-ում՝ հողմային աշտարակներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությունում, որը վերջերս 200 միլիոն դոլարի ներդրում է կատարել:

«MAGA» հանրապետական օրենսդիր Լորեն Բոբերտը դեմ է քվեարկել այդ ներդրումային նախագծի համար կանաչ լույս վառող օրինագծին․ «[Նախագիծը] ծախսելու է հարկատուների միլիարդավոր դոլարներն ու վնասելու է մարդկանց, որոնց ես ներկայացնում եմ՝ Կոլորադոյում»:

Բայդենը պնդմամբ, իր գլխավորած վարչակազմի իրականացրած տնտեսական քաղաքականության շնորհիվ երկիրը խուսափել է տնտեսական անկումից, նվազել է գնաճը, խթան է ստացել զբաղվածությունը:

Շատ տնտեսագետներ համաձայն են, որ այդ քաղաքականությունը հաջող է մակրո մակարդակում, սակայն, այնուամենայնիվ, ամերիկացիների միայն 32%-ն է հավանություն տալիս Բայդենի տնտեսական քաղաքականությանը՝ փաստում են «Gallup»-ի վերջին հարցումները:

«Ամերիկյան հանրությունը դեռևս ամբողջովին չի վերականգնվել այն սարսափելի իրավիճակից, որը տիրում էր «Covid-19»-ի ժամանակ, այդ թվում՝ բարձր գնաճից, գործազրկությունից»:

Հանրապետականների հաշվարկը հենց այդ մտահոգությունն է: Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը չորեքշաբթի հայտարարել է. «Միլիոնավոր ընտանիքների համար «Bidenomics» նշանակում է բարձր գներ, աշխատավարձերի անկում և կյանքի ցածր որակ»:

XS
SM
MD
LG