Մատչելի հղումներ

Ջոն Քենեդի. նախագահ, ով շատ բան է արել


Ջոն Քենեդիի թաղման արարողությունը
Ջոն Քենեդիի թաղման արարողությունը

Ջոն Քենեդիի նախագահությունը տևել է ընդամենը 1036 օր, սակայն, ըստ հարցումների, ամերիկացիների շրջանում նա է ԱՄՆ հետպատերազմյան պատմության ամենահայտնի նախագահը։

Ջոն Քենեդիի նախագահությունը տևել է ընդամենը 1036 օր, սակայն, ըստ հարցումների, ամերիկացիների շրջանում նա է ԱՄՆ հետպատերազմյան պատմության ամենահայտնի նախագահը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Քենեդին ռազմանավի կապիտան էր ու մարտնչում էր ճապոնացիների դեմ։ Նավը խորտակվեց, սակայն երիտասարդ կապիտանին հաջողվեց փրկել ողջ անձնակազմը։ Այդ սխրանքը, ինչպես նաև հոր կարողությունն ու կապերը օգնեցին Քենեդիին արագ առաջ շարժվել քաղաքականությունում: 1947-1953 թվականներին Քենեդին ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամ էր, իսկ 1953 թվականին ընտրվեց սենատոր։ Սենատոր Քենեդու գիրքն արժանացավ հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի։

1960 թվականին Քենեդին պայքարի մեջ մտավ Սպիտակ տան համար և սենսացիոն հաղթանակ տարավ՝ դառնալով երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը և առաջին կաթոլիկ նախագահը։

Ջոն Ֆիցջերալդ Քենեդին 43 տարեկան էր։

Երդմնակալության ճառում Քենեդիի արտաբերածը դարձավ պատմական խոսք. «Մի մտածիր, թե ինչ կարող է անել քո երկիրը քեզ համար, այլ մտածիր, թե դու ինչ կարող ես անել քո երկրի համար»:

Քենեդու նախագահությունը լի էր ճգնաժամերով։ Նախ՝ Կուբայում կոմունիստական բռնապետությունը տապալելու անհաջող փորձը։ Ավելի ուշ՝ Կուբայի հրթիռային ճգնաժամը, որը մարդկությանը հասցրեց միջուկային պատերազմի շեմին:

1963 թվականին Քենեդին այցելեց Արևմտյան Բեռլին, որը Արևելյան Բեռլինից բաժանված էր կոմունիստական իշխանությունների կառուցած հայտնի պատով։ Ահա, թե ինչ ասաց նա բեռլինցիներին՝ ազատությունը շատ խնդիրներ ունի, և ժողովրդավարությունը կատարյալ չէ, բայց «մենք երբեք պատ չենք կառուցի՝ մեր ժողովրդին փակի տակ պահելու համար»:

Քենեդին չկարողացավ վերջ տալ Միացյալ Նահանգներում առկա ռասայական խնդիրներին, թեև հայտնի էր նրա աջակցությունը աֆրոամերիկացիների իրավունքների մեծանուն պաշտպան Մարտին Լյութեր Քինգին, ով Սպիտակ տանը հյուրընկալվել էր Քենեդուն։ Երբ բողոքի ակցիաներից մեկի ժամանակ Քինգին ձերբակալեցին, Քենեդին զանգահարեց նրա կնոջը՝ իր աջակցությունը հայտնելով Մարտին Լյութեր Քինգին և

տեղեկացնելով, թե ջանք է գործադրում նրա ամուսնու արագ ազատ արձակման ուղղությամբ։

Քենեդիի անձնական կյանքը նման էր հոլիվուդյան ֆիլմի:

Ի դեպ, ըստ լեգենդի, Վաշինգտոնի Վիսկոնսին պողոտայում գտնվող՝ այլևս հայտնի «Մարտին» պանդոկում է Ջոն Քենեդին ամուսնության առաջարկ է արել Ժակլին Բուվիեին՝ մի քանի հրատարակչությունների խմբագիր, առաջադեմ կին և պարզապես գեղեցկուհի: Սակայն միայն երկու տարի անց հայտնի դարձավ նրանց նշանադրության մասին։ Հարսանիքից հետո, երբ Ջոնը՝ կոնգրեսական, սենատոր, այնուհետև՝ ընտրյալ նախագահ էր, Քենեդիներն ապրում էին Ջորջթաունում: Ամուսնու սպանությունից հետո Ժակլինն ու իր երեխաները վերադարձան Ջորջթաուն՝ Վաշինգտոնի թաղամասերից մեկը:

Քենեդին գնդակահարվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին։ Նա 46 տարեկան էր։

XS
SM
MD
LG