Մատչելի հղումներ

Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկեն և կարգավորեն հարցերը. ԱՄՆ պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլեր

Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին ու կարևորում է Երևանի և Բաքվի միջև դեմ առ դեմ բանակցությունները՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար։

Այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը, ով, մասնավորապես, ասել է։

«Մենք շարունակում ենք ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և առաջարկում ենք նպաստել արժանապատիվ և տևական խաղաղությանը, ուր բոլորի իրավունքները պետք է հարգվեն։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկեն և կարգավորեն հարցերը՝ ի շահ տարածաշրջանի։ Մենք կողջունենք ցանկացած դերակատարում այդ բանակցությունները դյուրացնելու համար։ Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկել են նպաստել այդ բանակցություններին։ Կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի երկու երկրները դեմ առ դեմ խոսեն տևական համաձայնության հասնելու համար»,- հայտարարել է Միլլերը։

Հարցին, թե արդյոք շարունակելու է Վաշինգտոնն առաջարկել ԱՄՆ-ը որպես հարթակ կողմերի միջև բանակցությունների համար, խոսնակն արձագանքել է․ «Մենք պատրաստ կլինենք նպաստել այդ բանակցություններին, ինչպես արել ենք նախկինում, և ողջունում ենք, որ դա անում են նաև այլ երկրներ»:

XS
SM
MD
LG