Մատչելի հղումներ

Իսրայելը համաձայնել է  ամենօրյա դադարներ տալ՝ պաղեստինցիների զոհերի շուրջ վրդովմունքի ֆոնին


ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Կոնգրես

Իսրայելը համաձայնել է օրական չորսժամյա հումանիտար դադարներ տալ Գազայի հյուսիսում ընթացող մարտերում, հայտարարել է ԱՄՆ  ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։ Այն արվել է պաղեստինցիների զոհերի աճող թվի շուրջ աճող վրդովմունքի ֆոնին, այդ թվում՝ Կոնգրեսի որոշ դեմոկրատ անդամների կողմից:

Մինչ հազարավոր պաղեստինցիներ փախել են պատերազմից և Իսրայելի ռմբակոծությունից, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պատասխանելով հարցին, արդյոք Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կրակի դադարեցման հնարավորություն կա, ասել է՝ ոչ։

ՀԱՄԱՍ-ի ղեկավարած Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ավելի քան 10,000 մարդ է սպանվել այդ տարածքում պատերազմի մեկնարկից ի վեր։

ԱՄՆ պետքարտուղարության ամենօրյա ճեպազրույցի ժամանակ փոխխոսնակ Վեդանտ Պատելը որոշ մանրամասներ ներկայացրեց Իսրայելի հայտարարության մասին, որ համաձայնել է օրական չորսժամյա հումանիտար դադարներին Գազայի հյուսիսում մարտերում:

«Երկու մարդասիրական միջանցքներ կլինեն, որոնք մարդկանց թույլ կտան փախչել Գազայի հյուսիսային հատվածում ռազմական գործողությունների շրջաններից: Առաջին նման միջանցքն արդեն հազարավոր մարդկանց հնարավորություն է տվել հասնել ավելի ապահով վայրեր: Ծովափնյա ճանապարհի երկայնքով երկրորդ երթուղին հնարավորություն կտա ևս հազարավոր մարդկանց հասնել ավելի ապահով տարածքներ»,-ասել է Պատելը:

Այս շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական օրենսդիրների մեծամասնությունը հայտնեցին իրենց ամուր աջակցությունը Իսրայելին: Սակայն որոշ դեմոկրատներ անհանգստացած էին Գազայում սպանված խաղաղ բնակիչների մեծ թվով: Դեմոկրատական կուսակցության անդամ Խոակին Կաստրոն ասել է, որ Իսրայելը ավելի քան 20,000 ռումբ է արձակել Գազայի հատվածում, և միայն մոտ հինգ պատանդ է ազատ արձակվել:

«Ինձ թվում է, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն գերադասում է կոլեկտիվ պատիժը, քան պատանդներին ազատելը, և ես շատ անհանգստացած եմ դրա համար»,-ասել է նա:

Մեկ այլ դեմոկրատ անհանգստացած էր, որ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Մայք Ջոնսոնը կարող է Իսրայելի համար ԱՄՆ ռազմական ֆինանսավորման նախագիծ ներկայացնել առանց Կոնգրեսի հաստատման:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական նախագահ Մայքլ Մաքքոլն ասել է, որ համաձայն է՝ պետք է արագ աշխատել ազգային անվտանգության օգնության փաթեթի վրա։

Դեմոկրատական մեծամասնություն ունեցող Սենատը չի ընդունի 14,3 միլիարդ դոլար արժողությամբ օրինագիծը, որը ֆինանսավորում է Իսրայելի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը, որն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից, որտեղ մեծամասնություն կազմում են հանրապետականները: Դեմոկրատները դեմ էին, որ հանրապետականները վճարեն Իսրայելին օգնության համար՝ կրճատելով Ներքին եկամուտների ծառայության՝ հարկման համար պատասխանատու գործակալության բյուջեն:

XS
SM
MD
LG