Մատչելի հղումներ

Մենենդեսը հաստատակամ է՝ շարունակելու է աշխատանքը Սենատում, չնայած կաշառակերությանը վերաբերող մեղադրանքներին


Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը

Օրենսդիրը վստահություն է հայտնել՝ դատարանն իրեն արդարացնելու է:

Սենատոր Բոբ Մենենդեսը, ով մեղադրվում է Նյու Ջերսիի երեք գործարարներից կաշառք ստանալու մեջ, հայտարարել է, թե անմեղ է՝ հավելելով, որ մտադիր է հանդես գալ այդ մեղադրանքների դեմ և շարունակել աշխատանքը ԱՄՆ Կոնգրեսում։

Դեմոկրատ Մենենդեսը համարվում է նախագահ Ջո Բայդենի կարևոր դաշնակիցը․ Սպիտակ տան առնցքային գործընկերն է Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան օգնություն հարցում:

Սենատորին մեղադրում են Եգիպտոսի կառավարության օգտին գործելու և երեք գործարարներին վերաբերող հետաքննությանը միջամտելու մեջ, ինչի համար նա ստացել է հարյուր հազարավոր դոլարներ և ոսկու ձուլակտորներ:

Շատերը, այդ թվում՝ նրա կուսակիցները, կոչ են արել Մենենդեսին հրաժարական տալ սենատորի պաշտոնից: Նրանց թվում է Նյու Ջերսիի նահանգապետը, ով Մենենդեսի հրաժարականի դեպքում՝ նրա փոխարեն ժամանակավորապես կնշանակվի նահանգը ներկայացնող սենատոր:

Նյու Ջերսիի Յունիոն Սիթի քաղաքում հրավիրած ասուլիսի ժամանակ Մենենդեսը կրկնեց՝ նպատակ չունի հեռանալ սենատորի պաշտոնից և չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:

«Վստահ եմ, երբ բոլոր փաստերը ներկայացվեն, ոչ միայն կարդարացվեմ, այլև կշարունակեմ ծառայել որպես Նյու Ջերսիի ավագ սենատոր»,- ընդգծել է Բոբ Մենենդեսը:

XS
SM
MD
LG