Մատչելի հղումներ

Լեռնային Ղարաբաղը՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների ցուցիչ. հայացք Երևանից 


Երեխաները պատսպարվում են Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ Լեռնային Ղարաբաղում, 20.09.2023թ.
Երեխաները պատսպարվում են Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ Լեռնային Ղարաբաղում, 20.09.2023թ.

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինուժի նոր գործողությունները մեծացնում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների հավանականությունը: 

Թեև ռուսական խաղաղապահ ուժերը կոչված էին կանխել ռազմական սրացումը Լեռնային Ղարաբաղում, սակայն նրանց ներկայությունը որևէ կերպ չխոչընդոտեց նոր պատերազմի բռնկումը՝ շատերն այսպես են մտածում Երևանում:

Հայաստանում բազմաթիվ մարդիկ մեղադրում են ռուսական զորքերին անգործության մեջ՝ չկարողացան կանխել ռազմական հարձակումը և վերջ տալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։ Արդյունքում՝ բազմաթիվ հայերի կասկածի տակ են դնում, որ Մոսկվան Երևանի դաշնակիցն է:

Լեռնային Ղարաբաղը՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների ցուցիչ. հայացք Երևանից
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասաց․ «Եթե ռուսները մեր դաշնակիցներն են, եթե նրանք պարտավորվել են օգնել մեզ, եթե մենք նույն, այդ թվում՝ անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպությունների (օրինակ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) անդամներ ենք, ապա ինչո՞ւ չօգնեցին մեզ»։

Պատմականորեն՝ Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները լավ են եղել, և վերլուծաբանները սովորաբար նշում էին, որ Հայաստանը Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի անդամ է: Սակայն Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փորձում է հավասարակշռված հարաբերություններ հաստատել Կրեմլի հետ՝ սպառնալով հեռանալ Ռուսաստանից և մերձենալ Արևմուտքին:

Լեռնային Ղարաբաղում բռնկված ռազմական գործողությունների նախօրեին Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն «Ամերիկայի ձայնին» մանրամասնեց Կրեմլի նկատմամբ առկա անվստահության պատճառները. «Պատերազմը և դրա հետևանքները ապացուցեցին, որ անվտանգության կառուցվածքը, որ գործում էր Հարավային Կովկասում, Հայաստանում և նրա շրջակայքում, կայուն չէր։ Համոզված չենք, որ այն կարող է պաշտպանել Հայաստանը: Այս պահին Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են»։

Հայաստանյան ընդդիմության համոզմամբ, երկրի ներկայիս ղեկավարության մոտ հստակ դիրքորոշման բացակայությունը վտանգներ է ստեղծում երկրի համար։

Ազգային ժողովի ընդդիամդիր պատգամավոր Հայկ Մամիջանյանն նշում է. «Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է։ Հայաստանն ունի ռազմավարական կարգի պայմանագիր Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, այս պահին, այս հեղհեղուկ իրավիճակում առնվազն միամտություն է փորձել որևէ կտրուկ փոփոխություն կատարել, եթե ավելի կոշտ ձևակերպումներ չանենք»:

Վերլուծաբանների կարծիքով, այժմ Հայաստանը բարդ իրավիճակում է, և դժվար է հասկանալ, թե ովքեր են դաշնակիցները:

«Նույնիսկ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությամբ, [Հյուսիսատլանտյան դաշինքին] անդամակցելու առաջարկ չի լինելու»,- ասում է Ժողովրդավարոթւյան և անվտանգության տարածաշրջանային կենտրոն ղեկավար Տիգրան Գրիգորյանը:

Մինչ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ էին՝ Երևանում մարդիկ մտքերի մեջ էին, թե աշխարհաքաղաքական շախմատի որ կողմում պետք է լինի Հայաստանը։

XS
SM
MD
LG