«Գլխավոր քարտուղարը և նախագահը քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղ լուծումներ փնտրելու ուղղությամբ շարունակվող բազմակողմ ջանքերին և բարձր մակարդակի երկխոսությանը»,- ասված է հաղորդագրությունում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այսօր հանդիպել է Հայաստանի նախագահին
![ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ](https://gdb.voanews.com/6e1ced74-034c-44cb-869a-c71b453a3ca1_w250_r1_s.jpg)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ հայտնել են գլխավոր քարտուղարի գրասենյակից: