Մատչելի հղումներ

Սպիտակ տունը կոչ է անում Բաքվին և Երևանին խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը


Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանն այսօր Սպիտակ տանն ընդունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին: Իր թվիթերյան գրառման մեջ Սալիվանը, մասնավորապես, նշել է. 

«Ուրախ եմ հյուրընկալել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այսօր միասին Սպիտակ տանը։ Ես հորդորեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար»,- նշված է Սալիվանի գրառման տեքստում:

XS
SM
MD
LG