Մատչելի հղումներ

Զելենսկին կոչ է արել միջազգային կազմակերպություններին աջակցել Խերսոնում ջրհեղեղից տուժածներին 


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Խերսոնի շրջան, ուր հազարավոր մարդիկ են տուժել են ջրհեղեղի հետևանքով։ 

«Telegram»-ում հրապարակված տեսանյութի համաձայն, տեղի պաշտոնյաների հետ Զելենսկին քննարկել է մարդկանց տարհանման, տուժած շրջանների վերականգնման և ռազմաճակատին առնչվող հարցեր:

Նովա Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցումից հետո, Ուկրաինայի ամենամեծ ջրամբարի ջրերը Դնիպրո գետի ուղղությամբ հեղեղել են հարակից քաղաքներն ու գյուղերը:

«Մեզ անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների օգնությունը, նրանց անհապաղ միանալը փրկարարական աշխատանքներին, որպեսզի օգնեն մարդկանց Խերսոնի շրջանի օկուպացված հատվածում: Այնտեղ յուրաքանչյուր մարդու մահը դատավճիռ է միջազգային կազմակերպություններին, որոնք մոռացել են, թե ինչպես կարելի է կյանքեր փրկել»,- հայտարարել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունները համարժեք քայլեր չեն ձեռնարկել ջրհեղեղից տուժած շրջաններում մարդկանց օգնելու համար։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ սերտ կապի մեջ է Ուկրաինայի Կարմիր խաչի հետ:

Զելենսկին կոչ է արել միջազգային կազմակերպություններին աջակցել Խերսոնում ջրհեղեղից տուժածներին
please wait

No media source currently available

0:00 0:01:32 0:00

XS
SM
MD
LG