Մատչելի հղումներ

Ռուսական ազդեցիկ շրջանակների միջև հակասությունները խորանում են. Կադիրով-Պրիգոժին բանավեճը հանրային հնչեղություն ստացավ


Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի մերձավոր դաշնակիցներից մեկը հինգշաբթի հրապարակայնորեն քննադատել է ռուսական «Վագներ» զինվորական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինին՝ նրան անվանելով բլոգեր, ով անընդհատ բղավում է, թե խնդիրներ կան:

Տեսաուղերձի միջոցով դիմելով Պրիգոժինին, Եվգենի անվան փոխարեն օգտագործելով կրճատ տարբերակը՝ Ժենյա և «դու»-ով դիմելով «Վագների» ղեկավարին՝ Ադամ Դելիմխանովն ասել է. «Եթե չես հասկանում, ապա կարող ես կապվել մեզ հետ, տեղ ու ժամ ասել և ես քեզ կբացատրեմ այն, ինչը չես հասկանում»։

«Դու դարձել ես բլոգեր, ով ողջ աշխարհի առջև բղավում ու աղաղակում է խնդիրների մասին»,- ասել է Դելիմխանովը՝ հավելելով․ «Դադարեցրո՛ւ գոռգոռոցն ու բղավոցը»։

Ուղերձին արագորեն արձագանքել է «Վագների» ավագ զինյալներից մեկը՝ հատուկ նշանակության ուժերի նախկին սպա Դմիտրի Ուտկինը, ով ծառայել է ռուսական ռազմական հետախուզությունում․ «Որտեղի՞ց է գալիս դիմելու նման անպարկեշտ ոճը: Ո՞վ է ձեզ իրավունք տվել օգտագործել «դու» և «Ժենյա» դիմելաձևերը: Որոշ անձանց պետք է գնդակահարել: Մենք միշտ պատրաստ ենք տղամարդավարի խոսել»,- «Telegram»-ում գրել է Ուտկինը: Հաղորդագրությունը վերահրապարակվել է Պրիգոժինի կողմից։

Կադիրով-Պրիգոժին բանավեճը հանրային հնչեղություն ստացավ
please wait

No media source currently available

0:00 0:01:52 0:00

Կադիրովը՝ Չեչնիայի նախկին նախագահ, 2004 թվականին Գրոզնիում ահաբեկչության հետևանքով սպանված Ահմադ Կադիրովի որդին է: Անցած տարի նա սատարեց Պրիգոժինի, երբ «Վագների» ղեկավարը քննադատում էր Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականներին: Սակայն վերջին ամիսներին Պրիգոժին-Կադիրով հարաբերություններում ի հայտ են եկել խնդիրներ:

Կադիրովը նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցն է։

Պրիգոժինը, ով ևս Պուտինի մերձավորներից է, անցած շաբաթ կատակում էր, թե իր մականունը պետք է լինի «Պուտինի դահիճ», այլ ոչ թե «Պուտինի խոհարար»: Չորեքշաբթի հայտարարեց, թե խնդրել է դատախազներին հետաքննել՝ արդյո՞ք Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները նախկինում կամ Ուկրաինայում պատերազմի ժամանակ հանցագործություն չեն կատարել։

Նմանատիպ

XS
SM
MD
LG