Մատչելի հղումներ

2022 թվականին ԱՄՆ քաղաքացիություն են ստացել ռեկորդային թվով ռուսաստանցիներ


2022 թվականին ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 10 420 ռուսաստանցի։ Թիվը ռեկորդային է նախորդ տաս տարիների համեմատ՝ հայտնում է «Ведомости» պարբերականը։

Նման աճը փորձագետները բացատրում են «հետաձգված էֆեկտով», երբ ամերիկյան քաղաքացիություն կարելի է ստանալ ԱՄՆ-ում բնակության թույլտվություն («գրին քարտ») ստանալուց հինգ տարի անց:

2022 թվականին ավելի քան 9 800 ռուսաստանցի դիմել է «գրին քարտ» ստանալու համար: Շահել է ավելի քան քառորդը՝ ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա վիճակախաղի միջոցով։ Ռուսաստանի քաղաքացիներին անցած տարի տրամադրվել է ամերիկյան ներդրումային 97 վիզա, ինչը շատ ավելին է նախորդ տարիների համեմատ։

Ի հավելումն, 2022 թվականին 33,6 հազար ռուսաստանցիներ ստացել են ԱՄՆ տուրիստական վիզաներ: Մերժում է ստացել 26%-ը։ Համեմատության համար նշենք, որ մերժվել է ամերիկյան վիզայի համար դիմաց Տաջիկստանի քաղաքացիներին 58%-ը, Ուզբեկստանի՝ 47%-ը, Ղազախստանի՝ 44%-ը, Հայաստանի և Ղրղզստանի՝ գրեթե 38%-ը։

XS
SM
MD
LG