Մատչելի հղումներ

Կեղծ տեսանյութը սրել է նախընտրական թեժ պայքարը Թուրքիայում


Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որՔեմալ Քըլըչդարօղլուն առաջ է անցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանից։ Երկրի նախագահի չորս թեկնածուներից ևս մեկը հրաժարվել էընտրապայքարից՝ հայտարարելով, թե զրպարտանքների է ենթարկվում:

Անցած կիրակի՝ հարյուր հազարավոր մարդկանցմասնակցությամբ հանրահավաքի ժամանակԷրդողանն իր աջակիցներին ցույց է տվել միտեսանյութ, ուր նախ պատկերված է, թե իր հիմնական մրցակիցը՝ Քըլըչդարօղլուն ինչպես է դիմում ընտրողներին: Այնուհետև, կադրերում հայտնվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավար ՄուրադՔարայիլանին՝ շրջապատված զինյալներով և ասելով՝ «արի»։ Զինյալները ծափահարում ենՔըլըչդարօղլուի քարոզարշավի ժամանակ օգտագործվող երգի ներքո: Տեսանյութն ավարտվում է Քըլըչդարօղլուի նկարով։

«Իմ հայրենասեր քաղաքացիները նրանց ձայնկտա՞ն»,- Էրդողանը հռետորական հարց է հնչեցրել՝ տեսանյութը ցուցադրելուց հետո։

Քըլըչդարօղլուի կադրերը վերցված են նրաքարոզարշավի տեսահոլովակներից մեկից, իսկ PKK-ի մասը՝ տաս ամիս առաջ համացանցումտարածված տեսանյութից է, ուր զինյալներըոգևորում են իրենց բանտարկված առաջնորդին:

Հինգշաբթի երեկոյան թուրքականհեռուստաալիքներով հեռարձակված ուսանողներիհետ հանդիպմանը Էրդողանը մեկնաբանել է կեղծտեսանյութը։ «Քըլըչդարօղլույի թիկունքումահաբեկչական խմբավորման ղեկավարն է»,- ասել էնա։

Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները հրաժարվել են արձագանքել տեսանյութի ևԷրդողանի կողմից այն օգտագործելու վերաբերյալ հարցերին:

«Ինձ խորապես տխրեցնում է այն, որ այդ լեզունօգտագործվում է հենց նախագահի կողմից»,- ուրբաթ Reuters-ին տված հարցազրույցում ասել էՔըլըչդարօղլուն՝ տեսանյութն անվանելով «կեղծ»։

Ընդդիմադիր գործիչը թվիթերում գրել է. «Երիտասարդներին ասում եմ՝ կա մեկը, որնանամոթաբար ձեզ ուղղված սև քարոզչություն էանում՝ կեղծ բովանդակությամբ»։

Քըլըչդարօղլուն նաև մեղադրել է Ռուսաստանին՝ընտրություններից առաջ սոցցանցերում կեղծնյութերի հրապարակման մեջ՝ հայտարարելով, որ ապացույցներ ունի։

Կրեմլը արձագանքել է, թե ընտրություններինՌուսաստանի միջամտության մասին պնդումներըհորինված են:

Թուրքիայում և արևմտյան երկրներում ահաբեկչական խմբավորում ճանաչված PKK-ն 1984 թվականին զինված պայքար սկսեց Անկարայի դեմ, որի հետևանքով զոհվեց ավելի քան 40 հազար մարդ։

Թուրքիայի խորհրդարանում մեծությամբ երրորդկուսակցությունը՝ քրդամետ HDP-ինիշխանությունների կողմից արգելվելու վտանգի առջև է՝ PKK-ի հետ կապերի պատճառով: Էրդողանըհաճախ է մեղադրում HDP-ին՝ նման կապերունենալու համար։

HDP-ն հայտարարել է, որ նախագահականընտրություններում աջակցելու է Քըլըչդարօղլուին։ Մտահոգություն ունենալով, որ ի վերջո կարող է փակվել՝ կուսակցությունը մասնակցում է այս կիրակի նախատեսված խորհրդաևանական ընտրություններին ձախակողմյան փոքր՝ «Կանաչներ» կուսակցության տարբերանշանի ներքո։

Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալու են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։

XS
SM
MD
LG