Մատչելի հղումներ

 
Ալեքսեյ Նավալնին ասում է, որ իրեն կարող են ցմահ ազատազրկել

Ալեքսեյ Նավալնին ասում է, որ իրեն կարող են ցմահ ազատազրկել


Ռուս ընդդիմադիր բանտարկված առաջնորդ Ալեքսեյ Նավալնին ասում է, որ իրեն կարող են ցմահ ազատազրկել ծայրահեղականության և ահաբեկչության նոր մեղադրանքներով, որոնք նա որակել է որպես Կրեմլի պատվիրած քաղաքական վենդետա:

Չորեքշաբթի օրը խոսելով խիստ ռեժիմի բանտից տեսակապի միջոցով՝ Նավալնին խնդրեց ավելի շատ ժամանակ տրամադրել ծայրահեղականության գործը կազմող 196 փաստաթղթերը ուսումնասիրելու համար: Դատավորը նրան 10 օր ժամանակ է տվել դատաքննության ընթացքի մեջ գտնվող գործն ուսումնասիրելու համար, որի ժամկետը դեռ նշանակված չէ։

XS
SM
MD
LG