Մատչելի հղումներ

Բլինկենը Սուդանում 72-ժամյա զինադադար է հայտարարել. ռուսական «Վագները» միջամտում է հակամարտությանը


ԱՄՆ պետքարտուղարն ասում է, որ Սուդանում միայն «մի քանի տասնյակ» ամերիկացիներ կան, ովքեր ասում են, որ ցանկանում են լքել երկիրը։ Նրանց հետ Պետդեպարտամենտը կապի մեջ է։

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը հայտարարել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում ինտենսիվ բանակցություններից հետո Սուդանի զինված ուժերը (SAF) և Արագ աջակցության ուժերը (RSF) պայմանավորվել են իրականացնել համազգային զինադադար՝ սկսած երկուշաբթի կեսգիշերից, 72 ժամով։ Օտարերկրյա քաղաքացիները և Սուդանի քաղաքացիական անձինք շարունակում են լքել երկիրը:

ՄԱԿ-ի կողմից 700 մարդ տեղափոխող շարասյան 850 կիլոմետրանոց վտանգավոր ճանապարհորդությունը Սուդանի մայրաքաղաք Խարթումից մինչև Կարմիր ծովի ափին գտնվող Պորտ Սուդան ավարտվեց, օտար երկրներն ու կազմակերպությունները շարունակում էին իրենց անձնակազմին դուրս բերել Սուդանում երկու պատերազմող խմբավորումների պատճառով:

Ռուսական «Վագները» միջամտում է Սուդանի հակամարտությանը. Բլինկեն
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Շաբաթ օրը ԱՄՆ զինվորականները երեք ուղղաթիռ են ուղարկել Խարտումից ամերիկյան դեսպանատան աշխատակիցներին տարհանելու համար։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը շնորհակալություն է հայտնել այն հաջողությամբ իրականացնողներին.

«Մենք հպարտ ենք մեր դեսպանատան աշխատակիցների արտասովոր հանձնառությամբ, ովքեր իրենց պարտականությունները կատարեցին խիզախությամբ և պրոֆեսիոնալիզմով։ Եվ մենք երախտապարտ ենք մեր զինծառայողների վարպետության համար, ովքեր հաջողությամբ բերեցին նրանց ապահով վայր: »:

«Ամերիկայի ձայնը» հարցին, թե քանի ամերիկացի է մնում Սուդանում և ինչ տարբերակներ կան նրաց դուրս բերելու համար, Բլինկենը պատասխանել է, որ ճշգրիտ թվեր չկան, և ԱՄՆ-ը փորձում է օգնել իր քաղաքացիներին միանալ այլ երկրների կողմից կազմակերպված ավտոշարասյուններին:

«Մենք, իհարկե, գիտենք այն ամերիկացիների թիվը, ովքեր գրանցվել են մեզ մոտ, և որոնց հետ մենք շատ ակտիվ կապի մեջ ենք: Նրանցից, ես կասեի, մի քանի տասնյակն է ցանկություն հայտնել հեռանալ»,-ասել է նա։

Սուդանի մարտերում օտարերկրյա ուժերի միջամտության մասով Բլինկենն նշել է ռուսական «Վագներ» խմբի վարձկաններին:

«Մենք խորապես մտահոգված ենք Պրիգոժին խմբի՝ Վագների ներգրավվածության առնչությամբ Սուդանում։ ԱԱյդ խմբի ներգրավվածությունւը պարզապես ավելի շատ մահ և ավերածություն է բերում իր հետ: Եվ շատ կարևոր է, որ վերջինիս հետագա ներգրավվածությունը Սուդանում չլինի։ Ես գիտեմ, որ մի շարք երկրներ շատ մտահոգված են դրա հեռանկարով»,-ասել է նա։

Վերլուծաբաններից մեկը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ ռուսաստանյան «Վագներ» խումբը, ըստ տեղեկությունների, այժմ զենք է տրամադրում Սուդանի Արագ աջակցության ուժերին, և որ դա կարող է փոխել իրավիճակը:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Քեմերոն Հադսոնն ասել է՝ «Մենք հասկանում ենք, որ նրանք կարող էին տրամադրել շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռներ, տանկերի կործանիչներ, նման բաներ՝ փորձելով հարվածել Սուդանի զինված ուժերին: Եթե դա ճիշտ լիներ, ապա կարող էր օգնել շրջել ալիքը հօգուտ Սուդանի ուժերի»:

Հադսոնի խոսքով՝ Եգիպտոսը բացահայտորեն աջակցում է հակամարտության մյուս կողմին՝ Սուդանի զինված ուժերին: Նրանք չեն թաքցնում իրենց շահագրգռվածությունը, որ բանակը պահպանի վերահսկողությունը երկրում:

Քենիայի արտաքին գործերի նախարար Ալֆրեդ Մութուան կոչ է արել Վագներ խմբին և բոլոր արտաքին ուժերին դադարեցնել զենք տրամադրել և հակամարտությունը բորբոքել՝ մեղադրելով Մերձավոր Արևելքի երկրներին՝ առանց անուններ տալու։ Նա նաև ասել է, որ Քենիան առաջարկել է միջնորդ դառնալ երկու պատերազմող գեներալների միջև հակամարտությունում, և լավատես է, որ կարելի է համաձայնություն ձեռք բերել՝ վերջ դնելու Սուդանի խաղաղ բնակիչների տառապանքներին:

Պատրաստվել է «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Սինդի Սեյնի նյութի հիման վրա։

XS
SM
MD
LG