Մատչելի հղումներ

ԱՄՆ բանակի երկու ուղղաթիռների վթարի հետևանքով զոհվել է ինը մարդ


Կենտուկիում սովորական գիշերային ուսումնական առաքելության ժամանակ, երկու բժշկական տարհանման Black Hawk ուղղաթիռների վթարի հետևանքով զոհվել է ինը զինվոր, հինգշաբթ օրը հայտնել է ԱՄՆ բանակը: Վթարը վերջին տարիներին ամենամահաբերներից մեկն է երկրում:

Անձնակազմի անդամները, օգտագործելով գիշերային տեսողության ակնոցներ, HH-60 Black Hawk ուղղաթիռներով թռիչքը ընդհատվել է չորեքշաբթի ուշ երեկոյան՝ Կենտուկիի Տրիգ շրջանում:

Բանակի բրիգադային գեներալ Ջոն Լյուբասը, ով դիվիզիայի հրամանատարի օպերացիաների գծով տեղակալն է, նշել է, որ մինչ այժմ քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչու են ուղղաթիռները ընկել: Նա նաև խոստովանել է, որ նույնիսկ վստահ չէ, թե արդյոք դրանք բախվել են միմյանց:

Ըստ Լյուբասի, ուղղաթիռներից մեկում եղել է հինգ զինվոր, իսկ մյուսում՝ չորս: Նրանք օգտագործում էին գիշերային տեսողության ակնոցներ:

Ըստ ԱՄՆ բանակի, HH-60-ը Black Hawk ուղղաթիռը նախատեսված է տարբեր ռազմական գործողությունների, ներառյալ օդային հարձակումների և բժշկական տարհանումների ժամանակ աջակցություն ցուցաբերելու համար:

Ըստ Ազգային եղանակային ծառայության կանխատեսող Մարկ Չենարդի, Ֆորտ Քեմփբել շրջանում վթարի ժամանակ եղանակային խոչընդոտներ չեն գրանցվել:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG