Մատչելի հղումներ

35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը. Սամանթա Փաուեր


ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուեր
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուեր

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացմանը՝ Հայաստանից Թուրքիա օգնություն տեղափոխելու համար: Գրառման մեջ ասված է.

«Այսպիսով, ականատես ենք, թե ինչպես տասնամյակների թշնամությունը մի կողմ է դրվել՝ հուսահատ վիճակում մարդկանց օգնելու համար: 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասցվի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկում է 100 տոննա օգնություն և որոնողափրկարարական խումբ», գրել է Սամանթա Փաուելը:

XS
SM
MD
LG