Մատչելի հղումներ

‘’Վագներականները ոչ միայն հանցագործներ են, այլ` նաեւ ահաբեկիչներ'', ասում են փորձագետները


Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի վարչակազմը ռուսական մասնավոր վարձկան «Վագներ Գրուպ» ստորաբաժանումը, որը կազմակերպել և ֆինանսավորում է «Կրեմլյան խոհարար» Եվգենի Պրիգոժինը, հայտարարեց «հանցավոր կազմակերպություն»։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) հրապարակել է վերլուծություն, որտեղ ասվում է, որ «Պրիգոժինը հենվում է ֆինանսական միջնորդների լայն ցանցի վրա, որպեսզի ստանա պատժամիջոցներից խուսափելու հնարավորություն: Նման ցանցը Wagner Group-ի համար ծառայում է որպես հովանոց` հատկապես Աֆրիկայում։ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը նշել է, որ այս ցանցի առկայությունն ‘’ընդգծում է Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների, ավտորիտար ռեժիմներին աջակցելու, բնական ռեսուրսները շահագործելու միջեւ ամուր փոխկապակցվածությունը’’:

ԱՄՆ-ի կառավարության կողմից ընդունված որոշման մեջ կան կոնկրետ անուններ։ Պատժամիջոցները ներառում են ռուսական Terra Tech ընկերությունը և չինական Changsha Tianyi Space Science and Technology գիտահետազոտական ինստիտուտը, որը Wagner Group-ին տրամադրել է Ուկրաինայի տարածքի արբանյակային պատկերներ, որոնց օգնությամբ վարձկանները գրանցել են տարբեր օբյեկտների գտնվելու վայրը։ Բացի այդ, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել մարդկանց և ընկերությունների դեմ, որոնք կապված են Եվգենի Պրիգոժինի վարձկանների գործունեության հետ Աֆրիկայում, ինչպես նաև Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայության երեք աշխատակիցների դեմ, ովքեր օգնել են Պրիգոժինին հավաքագրել բանտարկյալներ Վագների համար:

ԱՄՆ-ի Կոնգրեսը կարծում է, որ Վագների խումբը պետք է ճանաչվի ոչ միայն որպես հանցագործ, ինչպես վարչակազմն է ասում, այլ նաև որպես միջազգային ահաբեկչական կազմակերպություն: Նման դիրքորոշում ունեն նաեւ մեծաթիվ փորձագետներ:

Ահաբեկչության և միջազգային հանցագործությունների դեմ պայքարի Միացյալ Նահանգների առաջատար փորձագետներից Ջեյսոն Բլազակիսը «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասում է, թե Պրիգոժինի վարձկանների մասին ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը պարզապես սիմվոլիկա է:

‘’Wagner Group-ը շահույթ է ստանում ամբողջ աշխարհում իր հանցավոր գործունեությունից, հատկապես Աֆրիկայում, մասնավորապես, բնական ռեսուրսների արդյունահանումից այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մալին, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը և Սուդանը, և օգտագործում է այդ ապօրինի ստացված եկամուտներն իր ուժերը համալրելու համար’’, ասում է նա:

Փորձագետի կարծիքով՝ Պրիգոժինի վարձկաններին ահաբեկիչներ հայտարարելը կարող էր նրանց ավելի լուրջ վնաս պատճառել:

‘’Ահաբեկչական կազմակերպությանը նյութական աջակցություն ցուցաբերողների ազատազրկման ժամկետը կազմում է 20-ից 25 տարի, ինչը կարող է անհատ անձանց ու ընկերությունների հետ պահել ‘’Վագներ’’-ի հետ համագործակցելուց’’, ասում է նա:

Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով մեկ այլ փորձագետ՝ Քոլին Քլարկն ասում է, որ Ջո Բայդենի վարչակազմը պետք է ավելի կոշտ գործեր ռուս վարձկանների դեմ: Նա նույնպես գտնում է, որ վարչակազմը ‘’Վագներ’’-ին պիտի ճանաչի որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։

Քոլին Քլարքը հիշեցնում է, որ ‘’Վագներ’’ խմբի հիմնական շահերը աֆրիկյան Սահելի տարածաշրջանում են, Սահարայից հարավ և Մերձավոր Արևելքում: Այսինքն` ‘’Վագներ գրուպ’’-ին պատժելու դեպքում ԱՄՆ-ը չի կրում եւ ոչ մի վնաս, ինչը, ըստ փորձագետների, ավելի դյուրին է դարձնում այս խմբին ավելի խիստ պատժելու հանգամանքը:

Փորձագետները նշում են, որ Վաշինգտոնը պետք է մշակի որոշակի ռազմավարություն իր դաշնակիցների հետ միասին: Ինպես նրանն են ասում. ‘’Կարծում ենք, որ, եթե ‘’Վագներ’’-ը հայտարարվի ահաբեկչական կառույց նաեւ ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից, այս խմբի հետ գործ ունենալուց առաջ նույն աֆրիկյան կառավարությունները կմտածեն երկու անգամ ավելի երկար’’:

XS
SM
MD
LG