Մատչելի հղումներ

ՌԴ-ում փորձել են սադրել ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին 


Մի խումբ կրեմլամետ ցուցարարներ հակաամերիկյան կարգախոսներ են հնչեցրել դեսպան Թրեյսի հասցեին: Ամբոխը բղավել է հակաամերիկյան կարգախոսներ ՌԴ ԱԳՆ մուտքի մոտ

Երկուշաբթի օրը Ռուսաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հասցեին ՌԴ ԱԳՆ մուտքի մոտ, ուր դեսպանը եկել էր հավատարմագրեր հանձնելու, մի խումբ կրեմլամետ ցուցարարներ վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ: Նրանք ունեցել են նաև հակաամերիկյան կոչեր պարունակող պաստառներ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը զենքեր է սկսել մատակարարել Կիևին, ներառյալ մարտական տանկեր, ինչպես նաև Մոսկվայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել:

Չնայած որոշ դիվանագիտական համաձայնությունների, օրինակ կալանավոերների փոխանակման հարցում, բարձր մակարդակի շփումները երկու կողմերի միջև սահմանափակված են:

«Դեսպան Թրեյսին կենտրոնացած է աննախադեպ լարվածության պահին մեր մայրաքաղաքների միջև երկխոսության պահպանման, Ռուսաստանում կալանավորված ամերիկացի քաղաքացիների շահերի պաշտպանության և ամերիկացի և ռուս ժողովուրդների միջև կապերի ամրապնդման վրա», հայտնել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG