Մատչելի հղումներ

‘’Լեոպարդ’’ տիպի գերմանական տանկերն` Ուկրաինայի ճանապարհին


Լեհաստանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ գերմանական արտադրության իր տանկերը շուտով կուղարկի Ուկրաինա՝ հակառակ Բեռլինի առարկություններին։ Լեհաստանի վարչապետը Գերմանիային կոչ է արել «խիզախ» լինել և թույլ տալ իր երկրին ‘’Leopard 2’’ տիպի 14 մարտական տանկեր արտահանել Ուկրաինա։

Ռուսական ուժերի դեմ մարտերում Ուկրաինայի բանակային ուժերն օգտագործում են հիմնականում խորհրդային ժամանակաշրջանի T-72 տիպի տանկեր:

Ուկրաինացի զինվորականներն ասում են, թե իրենց ռազմական տեխնիկան սկսվում է 1960-ականներից, ռուսներինը` 1980-ականներից: ‘’Ինչը մի մեծ տարբերություն է առաջացնում’’, ասում են նրանք:

Կիևը հայտարարում է, որ իրեն պետք են գերմանական արտադրության ‘’Leopard 2’’ տիպի տանկեր, երբ եվրոպական բանակներն իրենց զինանոցներում նման հարյուրավոր տանկեր ունեն։ Գերմանիան երկուշաբթի օրը հայտարարեց, որ չի բացառում ‘’Լեոպարդ’’ տիպի տանկերի առաքումը, սակայն իր որոշումներում ցուցաբերում է մեծ դանդաղկոտություն:

Ինչպես այս երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն է ասել, ‘’Հարկավոր է լավ կշռել բոլոր դրական և բացասական կողմերը’’:

Այս հրասայլերից ունեցող որեւէ երկիր, եթե ցանկանում է դրանց մի մասն ուղարկել Ուկրաինա, պետք է ստանա այն արտադրող երկրի` Գերմանիայի թույլտվությունը:

Եվ Գերմանիայի դանդաղկոտությունից նյարդայնացած` Լեհաստանը մտադիր է իր զինանոցում ունեցած այս տանկերի մի մասն ուղարկել, մինչեւ Գերմանիայից իրավունք ստանալը: Այս մասին է ասել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին:

Եվ ահա Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ իր երկիրը չի խանգարի մյուսներին ‘’Leopard’’ մակնիշի տանկեր ուղարկել Ուկրաինա:

Իրականում խնդիրը Գերմանիայի ներքաղաքական լարվածությունն է: ‘’Եվ վերջնական խոսքն այս հարցում պատկանում է կանցլեր Օլաֆ Շոլցին’’, ասում է վերլուծաբան Բենջամին Թալիսը:

Իսկ Շոլցը հրաժարվում է արագ գործելուց: Վերլուծաբաններն ասում են, որ միջուկային հարվածներ հասցնելու Կրեմլի սպառնալիքներն անհանգստության ալիք են առաջ բերել Գերմանիայի քաղաքական վերնախավում: Նրանցից Գուստավ Գրեսսելի խոսքերով, ‘’Կանցլերը չափազանց շատ է վախենում է միջուկային պատերազմից, և այստեղ շատերն ունեն այն մտավախությունը, որ առաջին թիրախը կարող են դառնալ իրենք:

ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն բացառել, որ Ուկրաինա կուղարկեն իրենց հիմնական մարտական տանկերը։ Սակայն ռազմական վերլուծաբանների մեծ մասը գտնում է, որ գերմանական ‘’Լեոպարդ’’-ի հնարավորություններն ու կարողություններն ամենահարմարն են այս պատերազմի համար ընդդեմ պուտինյան Ռուսաստանի:

XS
SM
MD
LG