Մատչելի հղումներ

Սպիտակ տուն. Ճապոնիան «հարմար պահի» կհայտարարի Ուկրաինային աջակցելու ծրագրերի մասին


Սպիտակ տան հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համակարգողը մեկնաբանել է Ուկրաինա ռուսական ներխուժման դեմ Կիևին օգնելու Տոկիոյի ծրագրերը

Ճապոնիան ակտիվորեն զբաղվում է Ուկրաինայի խնդիրներով և ակնկալվում է, որ «հարմար պահի» կներկայացնի ռուսական ներխուժման դեմ Կիեւին աջակցելու իր ծրագրերը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Սպիտակ տան համակարգող Քուրթ Քեմփբելը։

«Վարչապետ Կիսիդան գործողությունների ծրագիր ունի, և նա արդեն ակտիվորեն զբաղվում է Ուկրաինայի խնդիրներով»,- ասել է Քեմփբելը, ելույթ ունենալով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ։

Նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հանդիպել են անցյալ շաբաթ Վաշինգտոնում։

«Ես ակնկալում եմ, որ Ճապոնիան հարմար պահի կներկայացնի Ուկրաինային տարբեր ձևերով աջակցելու կոնկրետ ծրագրեր։ Նրանք ակտիվորեն մասնակցում են Ուկրաինային աջակցության վերաբերյալ կոնտակտային խմբի բազմաթիվ քննարկումների և հիմնական մասնակիցն են»,- ասել է Քեմփբելը` հավելելով, որ Ճապոնիան «կակտիվացնի» իր գործողություններն այս ուղղությամբ:

Անցյալ շաբաթ Կիսիդան ընդգծեց ռուսական ներխուժմանը հակազդելու կարևորությունը՝ ասելով, որ համաշխարհային հանրության առարկության բացակայությունը կարող է նմանատիպ բռնագրավումներ և տարածքների կարգավիճակի փոփոխություններ հրահրել այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Թայվանում։

Ճապոնիայի վարչապետը նաև ասել է, որ Հիրոսիմայում մայիսին կայանալիք G7-ի գագաթնաժողովը պետք է ցույց տա միջազգային կարգին և օրենքի գերակայությանը աջակցելու հաստատակամությունը:

Հունվարի սկզբին Կիսիդան հեռախոսով խոսել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ ասելով, որ կքննարկի Կիև այցելելու հրավերը՝ կախված «տարբեր հանգամանքներից»: Ճապոնիայի վարչապետի Կիեւ այցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Սույն հոդվածը կազմվել է REUTERS լրատվականից ստացված տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG