Մատչելի հղումներ

Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր ավելի քան 341մլն հետևորդներին իրազեկում է Լաչինի միջանցքի շրջափակման մասին


Համաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր պաշտոնական էջի story բաժնում Լաչինի միջանցքի շրջափակմանը վերաբերվող հոլովակ է հրապարակել և տեղադրել է Հայաստանի դրոշը:

Տեսանյութում Լեռնային Ղարաբաղում ապրող երեխաները հորդորում են դադարեցնել շրջափակումը: Նրանցից մեկը՝ Դիանան պատմում է. «Արցախում բնակվող 120 000 հայերից մեկն եմ, ով մեկ ամսից ավելի է՝ շրջափակման մեջ է Ադրբեջանի կառավարության կողմից»:

XS
SM
MD
LG