Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարություն. Դոնբասում ռուսական ուժերի ժամանակավոր առաջխաղացումը չի օգնի Մոսկվային փոխել պատերազմի ընթացքը


Վաշինգտոնը կասկած չունի, որ «Վագներ խմբի» վարձկանների աջակցությամբ Սոլեդարը գրավելու ռուսական փորձը կարժանանա նույն ճակատագրին, ինչ Մոսկվայի մյուս ժամանակավոր «հաջողությունները»՝ ի դեմս ուկրաինական հակահարձակման:

Ուկրաինական Սոլեդարի համար կատաղի մարտերը, որոնց ընթացքում և՛ ռուս զինվորականները, և՛ ուկրաինացիները զգալի կորուստներ ունեցան, դեռ շարունակվում են, իսկ մարտի դաշտում Մոսկվայի ձեռք բերած ոչ մի ժամանակավոր հաջողություն չի կարող փոխել պատերազմի ընթացքը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Պատասխանելով լրագրողների հարցին Սոլեդարի շուրջ իրավիճակի մասին, որտեղ մարտերը Ուկրաինայի զինված ուժերի և ռուսական բանակի միջև դեռ շարունակվում են, Նեդ Պրայսը շեշտել է, որ հիմնական պատճառը, թե ինչու է Սոլեդարը հայտնվել ուշադրության կենտրոնում կապված է Կրեմլի ներկայացուցիչների չհաստատված հայտարարությունների հետ հաջող առաջխաղացման մասին, որն ընթանում է ռուս զինվորականների հսկայական մարդկային կորուստների գնով։

«Մենք երկար ժամանակ չենք լսել, որ ռուսական ուժերը ի վիճակի լինեն առնվազն հավակնելու առաջխաղացմանը չնայած մեծ կորուստներին: Ուկրաինական ուժերը, անցյալ տարվանից իրենց հակահարձակմամբ, չափազանց արդյունավետ են գործել՝ հարձակումը կանգնեցնելու, ռուսական ուժերին հետ մղելու և հազարավոր քառակուսի տարածքներ վերադարձնելու հարցում»,- ասել է Փրայսը: «Իսկ այն փաստը, որ որոշ ռուսական աղբյուրներ պնդում են, որ իրենք որոշակի առաջընթաց են գրանցել, կարծում եմ, առաջին հերթին խոսում է այն մասին, որ Ռուսաստանը երկար ժամանակ չի կարողանում նման հայտարարություններ անել»:

Ինչպես ընդգծել է Փրայսը, վկայակոչելով պետքարտուղարության գնահատականներին, «Դոնբասում մարտերը շարունակվում են. իրավիճակը մնում է լարված արևելքում, իսկ այս ճակատամարտը [Սոլեդարի համար] շարունակվում է»։ Պետքարտուղարությունը կարծում է, որ մարտերն այստեղ կշարունակվեն, որոնք մեծ կորուստներ են պատճառում կողմերին։

«Սակայն ռուսական ոչ մի հաջողություն, նույնիսկ այն, որին նրանք կարող են հասնել անձնակազմի և տեխնիկայի այդքան մեծ կորուստների գնով, երբեք չի կարող փոխել պատերազմի ընթացքը։ Ոչ մի մարտավարական առաջխաղացում չի կարող շտկել ռազմավարական անհաջողությունը, որը նախագահ Պուտինն ու նրա ուժերը կրել են այս պատերազմի առաջին օրերից ի վեր, և ռազմավարական անհաջողությունը, որը միայն սրվել է արդյունավետ հակահարձակման արդյունքում, որը ձեռնարկել է Ուկրաինան»,- ընդգծել է Պրայզը: .

Մեկնաբանելով «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության դերը, որի հրամանատարները բարձրաձայն պնդում է այն հաջողությունների մասին, որոնք իբր ձեռք են բերել ռուսական ուժերը Սոլեդարի համար մղվող մարտերում, Փրայսն ասել է, որ դա ընդգծում է այս Վագների կարևոր դերակատարությունը այստեղ։

«Մենք տեսել ենք «Վագներ» խմբի տասնյակ հազարավոր վարձկանների մասին հաղորդումներ, որոնք գործում են մարտի դաշտում: Բայց, ինչպես [Ռուսաստանում] մասնակի մոբիլիզացիան, ինչպես նաև կանոնավոր ռազմական ուժերի լրացուցիչ վերաբաշխումը, չկարողացան փոխել պատերազմիի ընթացքը, այնպես էլ, մեր կարծիքով, կասկած չկա, որ նույնը սպասում է «տասնյակ հազարավոր «վագներականների», և նրանց այդ ջանքերը կարժանանան նույն ճակատագրին, ինչպիսին արժանացան ռուսական մյուս ջանքերը՝ ուկրաինական հակահարձակման դեպքում», - ասել է Փրայսը:

Միացյալ Նահանգները չի ճանաչել «Վագները» որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն, սակայն Վաշինգտոնն արդեն կիրառել է մի շարք պատժամիջոցներ այս կառույցի դեմ պայքարելու համար։ Փրայսը խոստացել է, որ ԱՄՆ-ը «կշարունակի փնտրել այլ մեխանիզմներ խմբին պատասխանատվության ենթարկելու համար»:

Ուկրաինայի իշխանություններն ասում են, որ իրենց բանակը շարունակում է մարտեր վարել ռուսական ուժերի դեմ Սոլեդարում, որտեղ այժմ ավելի քան 500 խաղաղ բնակիչ կա, այդ թվում՝ երեխաներ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հինգշաբթի երեկոյան հեռուստաուղերձում շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի երկու ստորաբաժանումներին Սոլեդարում, որոնք, նրա խոսքերով, «պահպանում են իրենց դիրքերը և զգալի կորուստներ են պատճառում հակառակորդին»։ Նա այլ մանրամասներ չի հայտնել։

Զելենսկին ասել է, որ ինքը Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության հետ միասին վերլուծել է Սոլեդարում և Դոնբասի մերձակա քաղաքներում համալրման անհրաժեշտության հետ կապված հարցերը՝ ծրագրելով առաջիկա օրերին ձեռնարկվելիք քայլերը։

Վագների ներկայացուցիչներն արդեն հայտարարել են քաղաքի գրավման մասին, սակայն Մոսկվան առայժմ ձեռնպահ է մնում պաշտոնապես հաղթանակի մասին հայտարարելուց։

Դոնեցկի մարզի վարչակազմի ղեկավար Պավլո Կիրիլենկոն ուկրաինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Սոլեդարում մնացել է 559 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 15 երեխա, և նրանք չեն կարող տարհանվել քաղաքից, որտեղ մինչև պատերազմը մոտ 10000 մարդ կար։

Սոլեդարը գտնվում է Բախմուտ քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևելք, որտեղ այս պատերազմի ամենաարյունալի մարտերից մեկի ժամանակ մարտեր են ընթանում արդեն մի քանի ամիս։

«Նույնիսկ եթե Բախմուտը և Սոլեդարն անցնեն ռուսներին, դա ռազմավարական ազդեցություն չի ունենա պատերազմի վրա», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին: «Եվ դա, իհարկե, չի կանգնեցնի ուկրաինացիներին»:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG