Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի երկնքում թռիչքները դադարեցվել են մինչև առավոտյան ժամը 9-ը


Այն տեղի է ունեցել Դաշնային ավիացիոն վարչության (FAA) համակարգում համակարգչային անսարքությունից հետո: Վարչությունն ավելի ուշ կրկին թույլատրել է թռիչքները:

Դաշնային ավիացիոն վարչությունն ավիաընկերություններին հրահանգել էր դադարեցնել բոլոր մեկնումները ԱՄՆ օդանավակայաններից մինչև առավոտյան ժամը 9-ը՝ նախաթռիչքային ծանուցման (NOTAM) համակարգի խափանման պատճառով:

CNN հեռուստաընկերության տվյալներով՝ առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ հետաձգվել է ավելի քան 3700 չվերթ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հայտարարել է, որ FAA համակարգի խափանումներում կիբերհարձակման որևէ ապացույց չկա: Նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է իրավիճակի մասին և հրահանգել է հետաքննություն սկսել։

Սույն հոդվածը կազմվել է Reuters լրատվականից ստացված տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG