Մատչելի հղումներ

Foreign Policy. Թուրքիան Ուկրաինային կասետային զինամթերք է մատակարարում


Թուրքիան անցյալ տարեվերջին կասետային հրետանային զինամթերք է փոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Foreign Policy ամսագիրը՝ վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների։ Պարբերականի տվյալներով՝ Կիևն ավելի վաղ կատարել էր ԱՄՆ-ից նման մատակարարումներ ստանալու անհաջող փորձ:

Խոսքը երկինք-երկիր տիպի զինամթերքի (Dual-Purpose Improved Conventional Munitions, DPICM) մասին է: Դրանք արտադրվել են Թուրքիայում՝ Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ, գրում է թերթը։ Այս արկերը նախատեսված են զրահատեխնիկա ոչնչացնելու համար: Յուրաքանչյուր կրակոց 88 փոքր բեկոր է ցրում պայթյունի արդյունքում:

Կասետային զենքերն արգելված է 2010 թվականին ընդունված միջազգային կոնվենցիայով, սակայն դրան չեն միացել Ուկրաինան, Թուրքիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Անկարան մի քանի ամիս փորձում էր թաքցնել Կիեւին կասետային զինամթերք մատակարարելու փաստը: Մատակարարումները սկսվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մերժեց նման զինամթերք փոխանցելու Կիեւի խնդրանքը: Ամերիկյան օրենքներն արգելում են կասեթային արկերի արտահանումը, զենք, որը երկար տարիներ կարող է վտանգ ներկայացնել քաղաքացիական անձանց համար:

Ըստ մամուլի որոշ միջոցների, զինամթերքի առաքումը սկսվել է նոյեմբերին, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք դրանք արդեն օգտագործվում են մարտի դաշտում։

«Սա ցույց է տալիս, որ Թուրքիան, չնայած որոշ առումներով փորձում է հաճոյանալ Ռուսաստանին, իրականում Ուկրաինային շատ կարևոր ռազմական աջակցություն է ցուցաբերում», - ասում են վերլուծաբանները:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չեն արձագանքել կասետային զինամթերքի առաքման վերաբերյալ մեկնաբանություններ կատարելու «Foreign Policy»-ի խնդրանքներին:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ռուսական բանակը բազմիցս օգտագործել է կասետային զինամթերք Ուկրաինայի դեմ հարձակման ժամանակ, ինչը հանգեցրել է զգալի զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Human Rigths Watch-ի զեկույցի համաձայն՝ նման զենք կիրառել է նաեւ Ուկրաինան:

''Ազատություն'' ռադիոկայան

XS
SM
MD
LG