Մատչելի հղումներ

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ստորագրել են համագործակցության հռչակագիր


Երկու կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ ասել են, որ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը խթան հանդիսացավ Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա մերձեցման համար։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեքշաբթի ստորագրել են համագործակցության նոր հռչակագիր՝ ավելի ամրապնդելով ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները:

«Մենք վճռական ենք ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև գործընկերությունը նոր մակարդակի հասցնելու հարցում»,- ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ձախողվել է» արևմտյան դաշնակիցներին պառակտելու իր փորձերում։

«Իհարկե, նպատակն է ապահովել, որ մեր աջակցությունն Ուկրաինային շարունակվի և ուժեղանա, բայց մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին», - երեքշաբթի օրը կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ստոլտենբերգը։ «Ոչ մի նշան չկա, որ (Ռուսաստանի) նախագահ (Վլադիմիր) Պուտինը փոխել է Ուկրաինայի դեմ իր դաժան պատերազմի ընդհանուր նպատակը, ուստի մենք պետք է պատրաստ լինենք երկար ճանապարհորդության»:

«Եվրամիությունը կշարունակի անել հնարավոր ամեն բան՝ աջակցելու Ուկրաինայի խիզախ ժողովրդին», - ասել է ֆոն դեր Լեյենը։ «Մենք Կրեմլը կպահենք ճնշման տակ այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի կոշտ պատժամիջոցների ռեժիմի ներքո։ Մենք այդ պատժամիջոցները կտարածենք նրանց վրա, ովքեր ռազմական առումով աջակցում են ռուսական պատերազմին, օրինակ՝ Բելառուսին կամ Իրանին»։

«Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ երկու անցանկալի հետևանք ունեցավ. այն ուժեղացրեց մեր երկու կազմակերպություններին էլ՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, և համախմբեց մեզ»,- հայտարարել է Միշելը։

Սույն հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի տրամադրած տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG