Մատչելի հղումներ

Իրանցի շախմատիստը մրցույթի է գնացել առանց հիջաբի


Սառա Խադեմը Ղազախստանում մասնակցել է շախմատի աշխարհի առաջնությանը։

Իրանցի շախմատիստ Սառա Խադեմը շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցել է առանց հիջաբի, ինչը պահանջում են Իրանի իշխանությունները։

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված մրցումներից խաղացողների լուսանկարները, այդ թվում՝ Խադեմի լուսանկարը, ով նայում է շախմատի տախտակին՝ մազերը թափված ուսերին:

Խադեմը միակ իրանցի կինն է, ով մասնացկում է մրցույթին:

Իրանցի կանանց հիջաբ կրելու թեման առաջին պլան մղվեց վերջին ամիսներին, երբ բողոքի ակցիաներ տեղի ունեցան 22-ամյա Մահսա Ամինիի սպանության կապակցությամբ, որը սեպտեմբերին ձերբակալվել էր Իրանի փոխոստիկանության կողմից «ազգային կանոնները խախտելու և ոչ պատճաշ հագուստ կրելու համար»:

XS
SM
MD
LG