Մատչելի հղումներ

Հյուսիսայի Կորեայաի անօդաչու սարքերը` Հարավային Կորեայի օդային տարածքում


Հյուսիսային Կորեայի հինգ անօդաչու թռչող սարքեր երկուշաբթի օրն անցել են Հարավային Կորեայի սահմանը: Հարավային Կորեան, ի պատասխան, օդ է հանել ռազմաօդանավեր և գրոհային ուղղաթիռներ ու կրակ բացել: Դրանք հետևել են հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերին մինչեւ երկու երկրների միջև գտնվող Ռազմական սահմանազատման գիծը:

‘’Հյուսիսային Կորեայի անօդաչու թռչող սարքերի կողմից ներխուժումը բացահայտ սադրանք է’’, ասել են հարավկորեացի բարձրաստիճան զինվորականները։

Հարավային Կորեայի զինված ուժերը մոտ 100 կրակոց են արձակել, սակայն սարքերից որեւէ մեկին ոչնչացնել չի հաջողվել: Ինչպես զինված ուժերի խոսնակն է ասել, իր պատասխան, գործողությունների շրջանակներում Հարավային Կորեան հետախուզական ինքնաթիռներ է ուղարկել Հյուսիս՝ այնտեղ գտնվող ռազմական օբյեկտները լուսանկարելու համար:

Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ինչոնի և Գիմպոյի օդանավակայաններից թռիչքները դադարեցվել են մոտ մեկ ժամով՝ զինվորականների խնդրանքով։

Անօդաչուներին հակազդելու նպատակով օդ բարձրացած հարավկորեական KA-1 մակնիշի թեթև հարձակողական մի ինքնաթիռ վթարի է ենթարկվել երկրի արևելքում գտնվող Վոնջու բազայից մեկնելուց անմիջապես հետո, ասել է պաշտպանության նախարարության պաշտոնյան: Օդանավի երկու օդաչուներին հաջողվել է դուրս պրծնել օդանավից, մինչեւ կործանումը:

XS
SM
MD
LG