Մատչելի հղումներ

Թուրքիայում հազարավոր մարդիկ հավաքվել էին բողոքելու Ստամբուլի քաղաքապետի նկատմամբ կայացված դատավճռի դեմ


Հինգշաբթի օրը Թուրքիայում մարդիկ ցույցի էին դուրս եկել՝ ընդդիմանալու Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատապարտմանը: Նրանք վանկարկում էին կարգախոսներ՝ ընդդեմ նախագահ Թայիփ Էրդողանին և նրա իշխող ԱԶԿ կուսակցությանը:

Թուրքական դատարանը, հաջորդ տարի կայանալիք ընտրություններում Էրդողանի հանրաճանաչ մրցակից համարվող Իմամօղլուին դատապարտել էր երկու տարի յոթ ամսվա ազատազրկման: Նրան մեղադրանք է առաջադրվել պետական պաշտոնյաներին վիրավորելու գործով: Վճիռը կայացվել է ծրագրված նախագահական և խորհրդարանական ընտրություններից ընդամենը վեց ամիս առաջ, որոնցում Իմամօղլուն ճանաչվել էր որպես Էրդողանի պոտենցիալ ուժեղ մրցակից: Դատավճիռը լայն քննադատության է արժանացել երկրի ներսում և արտերկրում՝ որպես ժողովրդավարության չարաշահում:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG