Մատչելի հղումներ

Ու՞մ վարկանիշն է ավելի բարձր, Բայդենի՞, թե՞ Պուտինի


Pew հետազոտական կենտրոնի համաձայն, վերջին հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նկատմամբ առկա է մեծ վստահություն, որին հիմնականում համարում են ուժեղ առաջնորդ: Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Պուտինի նկատմամբ վստահությունը անկում է ապրել անցյալ տարի Ուկրաինայի դեմ նրա սկսած անհիմն ներխուժումից հետո:

ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո երկրի նախագահ Ջո Բայդենը հանդիպումներ ունեցավ ասիական տարածաշրջանում մի շարք երկրների առաջնորդների հետ, հայտարարելով, որ ընտրություններից հետո ինքն իր դիրքերն ավելի ամրապնդված է զգում:

Նույն հարցումների համաձայն, ընտրությունները հաջողություն չգրանցեցին նախկին նախագահ Թրամփին աջակցող հանրապետականների համար:

Բացի այդ, արտասահմանյան երկրներում Թրամփի նկատմամբ նկատելիորեն բարձրացել է Ջո Բայդենի վարկանիշը:

Pew-ի հարցումների համաձայն, 18 երկրներում չափահաս անձանց 58%-ն ասում է, թե վստահ է, որ համաշխարհային հարցերում Բայդենը վարում է ճիշտ քաղաքականություն:

Ինչպես հետազոտական կենտրոնի ղեկավարներից Ռիչարդ Ուայքն է ‘’Skype’’-ի միջոցով ասում «Ամերիկայի Ձայն»-ին, հարցումներն անցկացված երկրներում մարդկանց մեծամասնությունը Բայդենին նախընտրում է Թրամփից:

Սակայն հայրենիքում Բայդենի ժողովրդականությունը չի համընկնում արտերկրում անցկացված հարցումների թվին: Այստեղ նրա վարկանիշը տատանվում է 40 տոկոսի շրջանում:

Վերլուծաբան Էլիզաբեթ Շեքըլֆորդը հաստատում է այն միտքը, որ երկրների մեծ մասում նախընտրում են Բայդենի վարած քաղաքականությունը: ‘’Նրանց գոհացնում է այն հանգամանքը, որ Բայդենն Ամերիկան վերադարձրեց դեպի միջազգային քննարկումների սեղան’’, ասում է նա:

Բայդենի տեսակետներն արտերկրում կտրուկ հակադրվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեսակետներին: Եվ Pew-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համաշխարհային հարցերում Պուտինին վստահում է միջին հաշվով միայն 9%-ը:

Ռիչարդ Ուայքի խոսքերով, ‘’Երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, այստեղ գրանցվում է անցած բոլոր ժամանակներում ամենացածր վարկանիշը’’:

Աշխարհի մի շարք երկների ղեկավարների պես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, շնորհակալություն հայտնելով Բայդենին, ասել է, որ եթե

Ռուսաստանին թույլ տրվեր անվերահսկելի կերպով գործելու հնարավորություն, այսօր կայունություն չէր լինի աշխարհի եւ ոչ մի հատվածում:

Արամ Վանեցյան

Սինդի Սեյն

XS
SM
MD
LG