Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատրաստվում է Patriot տիպի պաշտպանության համակարգ ուղարկել Ուկրաինա


Միացյալ Նահանգները պատրաստվում է Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգ ուղարկել Ուկրաինա՝ ռուսական հրթիռները խոցելու համար: Այս մասին որոշումը կարող է հրապարակվել այս շաբաթ, երեքշաբթի օրը «Ամերիկայի Ձայն»-ին ասել են ԱՄՆ-ի պաշտպանության բարձրաստիճան երկու պաշտոնյաներ, որոնք խնդրել են իրենց անունները չհրապարակել: Որոշման մասին առաջինը հայտնել է CNN-ը։

Հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու խնդրանքով արեւմտյան գործընկերներին էր ավելի վաղ դիմել Ուկրաինան: Դիմումի մեջ նշված է եղել նաեւ ԱՄՆ-ի արտադրության Patriot համակարգը, երբ Ռուսաստանն Իրանից նոր ձեռքբերված անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ թիրախավորում է կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում` էլեկտրակայանները:

Ուկրաինան անհամբերությամբ սպասում է ամերիկյան Patriot տիպի համակարգերին
please wait

No media source currently available

0:00 0:02:51 0:00

Ռազմաօդային ուժերի գեներալ, Պենտագոնի մամլո խոսնակ Փեթ Ռայդերն ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի փնտրել ուղիներ, որոնք կպաշտպանեն Ուկրաինայի բնակչությանն ու ենթակառուցվածքները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է միլիարդավոր դոլարների ռազմական աջակցություն, այդ թվում՝ առաքել հակաօդային պաշտպանության զինատեսակներ, որոնց թվում են Stinger եւ NASAMS տիպի հակաօդային համակարգեր:

Սակայն երեքշաբթի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան դեռեւս ի վիճակի չէ խոցել բալիստիկ հրթիռներն այս պահին առկա զինատեսակներով:

NASAMS-ը նախագծված է բնակելի թաղամասերը երկինք-երկիր տիպի հրթիռներից պաշտպանելու համար, ինչպես նաեւ կարող է հայտնաբերել ու թիրախավորել կայուն եւ պտտվող թեւերով ռազմաօդանավերը, թեւավոր հրթիռները եւ անօդաչու թռչող սարքերը: NASAMS-ը, սակայն, արդյունավետ չի համարվում բալիստիկ հրթիռների դեմ:

Պաշտոնաթող ծովակալ Մարք Մոնթգոմերին, որը՝ Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի վերլուծաբաններից է, խոստովանել է, որ Ուկրաինան դեռեւս չունի բալիստիր հրթիռների դեմ պաշտպանվելու անհրաժեշտ զենքեր, սակայն չի կարծում, որ Patriot-ը ճիշտ ընտություն է այդ նպատակի համար:

‘’Patriot-ը չափազանց բարդ և թանկ համակարգ է: Patriot-ի յուրաքանչյուր կրակահերթն արժի 3-ից 4 միլիոն դոլար: Եվ այն կարող է շատ արագ ծախսել Ուկրաինայի համար նախատեսված գումարները’’, ասել է նա ‘’Ամերիկայի Ձայն’’-ին:

Փոխարենը, նա առաջարկում է առաքել ավելի մեծ թվով հակաօդային պաշտպանության այն զինատեսակներից, որոնք Ուկրաինան արդեն իսկ ստանում և օգտագործում է մեծ արդյունավետությամբ:

Կրեմլը հայտարարում է, որ ԱՄՆ-ի արտադրության Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերը օրինական թիրախ կդառնան Ուկրաինայի դեմ գրոհներն ուժգնացնելու համար: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Patriots-ը «միանշանակ» կերպով կվերածվի Ռուսաստանի կողմից թիրախի:

1980-ական թվականներից ի վեր Patriot համակարգեր գնել են ավելի քան մեկ տասնյակ երկրներ: Դրանք կիրառվում են Խաղաղ օվկիանոսում և Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի կողմից:

XS
SM
MD
LG