Մատչելի հղումներ

Քովիդից Չինաստանում կարող է գրանցվել 1,5 միլիոն մահացություն


Պատրա՞ստ է արդյոք Չինաստանի առողջապահական համակարգը զրո-COVID-ի ավարտին

Չինաստանում ավելանում է այն քաղաքների թիվը, որոնք հայտարարում են քովիդ հիվանդության դեմ սահմանափակումները թեթևացնելու մասին: Սա տեղի է ունենում Չինաստանում «զրոյական-COVID» կարծր քաղաքականության դեմ աննախադեպ բողոքի ցույցերից հետո:

Մի կողմից մարդիկ պարզապես այլեւս չէին կարողանում գամված մնալ տներում, մյուս կողմից առաջ է գալիս հիվանդությունից բխող նոր վտանգ: Փորձագետները հորդորում են Չինաստանին բարձրացնել պատվաստումների մակարդակը, հատկապես տարեցների շրջանում, հակառակ դեպքում, ասում են նրանք, մահացությունների թիվը շատ մեծ արագությամբ կմեծանա:

Հոնկոնգի համալսարանի համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Քեն Քաուլինի խոսքերով, մի շարք այլ երկրների պես, Չինաստանը պատրաստ չէ զրոյական-COVID-ի սահմանափակումներից արագ դուրս գալուն: Նա հիշեցնում է Թայվանի և Սինգապուրի օրինակները, որտեղ մահացությունների կտրուկ աճ գրանցվեց զրո-COVID-ի սահմանափակումներից արագ հրաժարվելու արդյունքում:

‘’Չնայած այս հիվանդությունն այսօր հիմնականում շատ մեղմ է դրսեւորվում, երբեմն լինում են շատ ծանր դեպքեր, ինչը կարող է նորից մեծ խնդիրների առջեւ կանգնեցնել հիվանդանոցներին’’, ասում է Քաուլինգը:

Չնայած Չինաստանի մի քանի քաղաքներում սահմանափակումների քաղաքականության դեմ վերջին բողոքի ակցիաներին և մարդկանց կրած կորուստներին, Քաուլինգը խորհուրդ է տալիս սահմանափակումներից հրաժարվել միայն աստիճանաբար:

‘’Մտահոգված եմ այն հանգամանքով, որ անցումը կարող է շատ հանկարծակի լինել, երբ հնարավորություն չի եղել խթանիչ չափաբաժնով պատվաստել բոլոր տարեցներին, իսկ հիվանդանոցներին էլ տրված չի եղել ժամանակ, լավ պատրաստվելու համար’’, ասում է նա: Ի դեպ, ըստ վիճակագրության տվյալների, Չինաստանում յուրաքանչյուր 100 հազար մարդուն հասնում է ինտենսիվ թերապիայի համար մոտ 4 մահճակալ, երբ Սինգապուրում այդ թիվը կազմում է 12, ԱՄՆ-ում՝ 30:

Թայվանի ազգային համալսարանի հանրային առողջապահության քոլեջի դեկան Չան Չան-Չուանը ասում է, որ Չինաստանում կարող է գրանցվել մոտ 100 հազար մահվան դեպք, եթե Թայվանի օրինակով հրաժարվեն սահմանափակումներից: Նա հիշեցնում է, որ Թայվանում մահացությունների թիվը դրանից հետո աճել էր 16 անգամ:

Nature Medicine ամսագրի հոդվածներից մեկում էլ, որը ներկայացնում է Չինաստանում անցկացված մի հետազոտության արդյունքները, ասվում է, որ եթե Չինաստանում արագ դադարեցվեն քովիդի դեմ խիստ սահմանափակումները, կգրանցվի նոր մինչեւ 1,5 միլիոն մահացություն:

Արամ Վանեցյան

Սինդի Սուի

XS
SM
MD
LG