Մատչելի հղումներ

Պետքարտուղարությունը հույս է հայտնում, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը կշարունակվի 


Հարավային Կովկասում խաղաղության ապահովման հարցում ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ: Դրա մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, ով մասնավորապես ասել է.

«Մենք եռակողմ հանդիպումներ ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Հանդիպումներն անցկացրել է պետքարտուղար Բլինքենը։ Նա նաև շարունակում է պահպանել կողմերի հետ հեռախոսային կապի միջոցով։

Վերջին հանդիպմանն արտգործնախարարները պայմանավորվեցին արագացնել բանակցությունների ընթացքը և ևս մեկ հանդիպում կազմակերպել։ Երկու կողմերն էլ իրենց երախտագիտությունը հայտնեցին ամերիկյան կողմին՝ նախարարական հանդիպումը կազմակերպելու համար։ Մենք, իհարկե, հուսով ենք, որ երկխոսությունն ու կառուցողական մթնոլորտը կշարունակվի, ուստի մենք շարունակում ենք աջակցել դիվանագիտական ջանքերին՝ հասնենք ամուր խաղաղությանը և խնդիրների լուծմանը հասնելու համար»,- նշել է Նեդ Փրայսը։

XS
SM
MD
LG