Մատչելի հղումներ

Գրիների եւ Ուելանի շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները շարունակվում են


griner willan

ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ շարունակում է ամերիկայի քաղաքացիներ Բրիթնի Գրիների և Փոլ Ուիլանի ազատ արձակման շուրջ բանակցությունները, սակայն Մոսկվան «լուրջ պատասխան» չի տալիս ամերիկյան որևէ առաջարկի: Մոսկվայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիզաբեթ Ռուդը ռուսական ‘’ՌԻԱ’’ լրատվական գործակալությանը երկուշաբթի օրը հայտնել է, որ բանակցությունները շարունակվում են «որոշված եղանակներով»:

Միացյալ Նահանգները, ըստ նրա, հանդես է եկել կարևոր առաջարկով, ինչպես նաեւ ներկայացրել այլընտրանքային տարբերակներ: «Ցավոք, Ռուսաստանի Դաշնությունը դեռ լուրջ արձագանք չի տվել այդ առաջարկներին», ասել է Ռուդը։

Հիշեցնենք, որ բասկետբոլիստ Բրիթնի Գրիները օգոստոս ամսին ռուսական դատարանի կողմից դատապարտվել էր ինը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ թմրանյութ կրելու մեղադրանքով: Նա 2022 թվականի փետրվար ամսին Շերեմետևոյի օդանավակայանում էր ձերբակալվել, ուղեբեռում կանեփի յուղ պարունակող պարկուճներ հայտնաբերվելուց հետո։ Անցյալ ամիս նրան ուղարկել են պատիժը Մորդովիայի քրեակատարողական գաղութում կրելու:

Ինչ վերաբերում է Փոլ Ուելանին, ապա նա Ռուսաստանի կողմից մեղադրվում է լրտեսության մեջ, եւ այժմ կրում է 16 տարվա ազատազրկման պատիժը: Իր նկատմամբ ներկայացված մեղադրանքը նա կտրաականապես է հերքում:

Ռուդն ասել է, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսի և Ռուսաստանի ներքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի միջև հնարավոր է լրացուցիչ հանդիպում: Հիշեցնենք, որ վերջիններս երկու շաբաթ առաջ մեկ անգամ արդեն հանդիպել էին Ստամբուլում:

«ԱՄՆ-ն Ռուսաստանի Դաշնության հետ ունի ռիսկային հարցեր, հատկապես միջուկային բնագավառում: Եվ և հենց այդ նպատակով է ԿՀՎ-ի տնօրեն Բերնսը հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ», - ասել է Ռուդը: Բըրնսի խոսքերով, բանակցությունները չեն անդրադարձել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը: ‘’Սակայն, եթե մեկ այլ խոսակցության ժամանակ առաջ գա նման հարց քննարկելու անհրաժեշտություն, նման հանդիպում կարող է տեղի ունենալ’’, եզրակացրել է Ռուդը:

Սույն հոդվածը հենված է ''Ռոյթերս'' գործակալությունից ստացված հաղորդագրությունների վրա:

XS
SM
MD
LG