Մատչելի հղումներ

Ուկրաինան հայտարարում է, որ կհետաքննի ռուսական սոցցանցերում տարածված տեսագրությունները


Համացանցում հայտնված այն տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես են ուկրաինացի զինվորականները գնդակահարում գերի հանձնված ռուս զինվորներին, դարձել է մեծ աղմուկի պատճառ: Ուկրաինայում ՄԱԿ-ի առաքելությունը հաստատում է, որ բռնություններ իրականացնում են ռուսներն ընդդեմ ուկրաինացի գերիների, ուկրաինացիներն` ընդդեմ ռուսների:

Ռուսաստանն ուկրաինական ուժերին մեղադրում է ռուս գերիների մի խմբի մահապատժի ենթարկելու մեջ, այն որակելով որպես պատերազմական հանցագործություն։ Համացանցում հայտնված տեսագրությունում երեւում է, թե ինչպես են ռուս զինվորականները հանձնվում գերի, որից հետո տասը զինվորականներին հրահանգում են պառկել գետնին ու գնդակահարում գլխից: Ուկրաինայի պաշտոնատար անձինք պնդում են, որ գերի հանձնվելու պահը «բեմադրվել է» ռուս զինվորականների կողմից, նպատակ ունենալով հարձակում գործել ընդդեմ իրենց գերի վերցնողների:

Ուկրաինան հայտարարում է, որ կհետաքննի ռուսական սոցցանցերում տարածված տեսագրությունները
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածը անվանել է «կանխամտածված սպանություն»:

Ուկրաինայում ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է երկու կողմից բանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնությունների մասին: Ազատ արձակված ուկրաինացի բանտարկյալների ճնշող մեծամասնությունը ասել են, որ իրենց խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են ենթարկել: Ինը մարդ մահացել է գերության մեջ:

Ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինան թույլ է տվել մուտք գործել կալանավայրեր, որտեղ պահվում են ռուս գերիներ: Վերջիններս պատմել են ուկրաինացիների կողմից իրականացվող արագ դատավարությունների, տեղում գնդակահարելու դեպքերի ու խոշտանգումների մասին:

Անցյալ շաբաթավերջին էր, որ հայտնվեց ռուսական ‘’Վագներ’’ խմբի ձեռքով իր նախկին վարձկան Եվգենի Նուժինին սպանելու մի տեսագրություն: ‘’Վագներ’’-ի պետ Եվգենի Պրիգոժինը հետագայում Նուժինին մեղադրեց Ռուսաստանին և իր ընկերներին դավաճանելու մեջ։ Նուժինն, անցնելով ուկրաինացիների կողմն, ավելի ուշ գերի էր ընկել ռուսներին, որոնք էլ սպանել էին նրան գլխին հասցված մուրճի հարվածով:

Կրեմլի խոսնակ Պեսկովը է հայտարարում է, որ ռուս գերիներին սպանելու հարցով Ռուսաստանը միջազգային հետաքննություն է պահանջում:

Ուկրաինան հայտարարում է, որ կհետաքննի ռուսական սոցցանցերում տարածված տեսագրությունները: Փոխվարչապետ Օլհա Ստեֆանիշինան ասել է, թե «շատ քիչ հավանական է» այդ տեսագրության իսկությունը: ‘’Ուկրաինացի զինվորականներին տրվել է գերիներին պահպանելու մասին խիստ հրաման, որպեսզի հնարավոր լինի նրանց փոխանակել ռուսների կողմից գերեվարված ուկրաինացի զինվորականների հետ:

Ռուսաստանին հաճախ են մեղադրել պատերազմական բազմաթիվ հանցագործությունների մեջ: Հիշենք Բուչայում խաղաղ բնակիչների սպանության փաստը:

Ուկրաինայի դատախազությունը երկուշաբաթի օրը մանրամասներ է ներկայացրել Խերսոնի չորս կառափնարանների մասին, որտեղ ռուսների հետքաշումից հետո հայտնաբերվել են

մահակներ, փամփուշտներ, էլեկտրահարման սարքեր: Այս քաղաքում հայտնաբերվել է խաղաղ բնակիչների 63 դի, որոնց վրա եղել են խոշտանգումների հետքեր:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը տեղեկացրել է որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան հաճախ կտտանքների են ենթարկում ռազմագերիներին: ՄԱԿ-ի պաշտոնատար անձինք ասում են, որ գերիները հաճախ են ենթարկվում էլեկտրաշոկի, եւ ստորացումների:

Շաբաթ օրվանից ավելի քան մեկ տասնյակ հզոր պայթյուններ են գրանցվել Ուկրաինայի հարավում Ռուսաստանի կողմից օկուպացված հսկա ատոմակայանի մոտ։

ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հրատապ կոչ է արել դադարեցնել մարտերը Եվրոպայում ամենախոշոր` Զապորոժժիայի ատոմակայանում:

XS
SM
MD
LG