Մատչելի հղումներ

Բանտում պարբերաբար վատթարացնում են Ալեքսեյ Նավալնիի կալանքի պայմանները. ռուս իրավապաշտպաններ


Ընդդիմադիր ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի գաղութում պատիժը կրելու պայմանները կրկին խստացրել են ՝ նրան տեղափոխելով այսպես կոչված խցային տիպի տարածք (PKT): Այս մասին Նավալնին հայտնել է Twitter-ում։

«Այն դատապարտյալները, որոնցից կալանավայրի ղեկավարությունը խիստ դժգոհ է, նստում են մի խցում, որտեղ ոչինչ չկա և ամեն ինչ արգելված է: Բայց նրանց այնտեղ կարող են պահել ընդամենը 15 օր։ Ուստի կալանավայրում կարգը խախտողների համար կան խիստ պայմաններ։ Իսկ ավելի անուղղելիների համար կա PKT»,- պարզաբանել է Նավալնին:

Օգոստոսից նա արդեն 7 անգամ տեղափոխվել է պատժախուց։

Բանտարկյալի դեմ մեղք գտնելը և նրան պատժախուց ուղարկելն ավելի հեշտ է, քան երբևէ, եթե դա պահակների կամքն է: Նավալնին տեղավորվել էր պատժախուց բաճկոնի բաց կոճակի և այլ «կարգապահական խախտումների» համար, ներառյալ սեփական իրավունքների համար պայքարը. քաղաքական գործիչը հայտարարել էր գաղութում արհմիություն ստեղծելու մասին:

Խուցը երկուսուկես-երեք մետր է, գործնականում օդափոխությունից զուրկ, առավոտյան ժամը հինգին արթնանալով և առանց զբոսանքի։ Նավալնիի խոսքով՝ գիշերն իրեն զգացել է, ինչպես «ձուկն ափին»։

Սակայն բանտի ղեկավարությունը հնարավորություն ունի է՛լ ավելի վատացնել ընդդիմադիր գործչի պայմանները։ Ի տարբերություն պատժախցի, խուցի նմանվող տարածքում նրան կարող են պահել մեկ ամսից մինչև վեց ամիս, իսկ հետո ուղարկվել բանտում իր պատժի ժամկետը կրելու։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Ալեքսեյ Նավալնին, գտնվելով գաղութում, դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման։ Հոկտեմբերին էլ հայտնի դարձավ ընդդիմության առաջնորդի դեմ ահաբեկչության հրահրման գործ հարուցելու մասին։ Սա սպառնում է երկու, եթե ոչ երեք անգամ ավելացնել ազատազրկման ժամկետը։

«Հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Լև Պոնոմարևը «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայության հետ զրույցում ասել է, որ ՌԴ նախագահի վարչակազմի ձեռքն այդ գործում, իհարկե, ակներեւ է, բայց ավելի շատ Նավալնիի կյանքը գաղութում հնարավորինս բարդացնելու ընդհանուր հրահանգի տեսքով։ Նրա խոսքով, ռուսական քրեակատարողական համակարգն արդեն դաժան է ու անմարդկային։

«Գաղութները վաղուց մշակել են մի շարք գործիքներ, որոնք օգտագործվում են «համառներին» զսպելու համար, և նրանք կարող են այնտեղ որսալ ցանկացածին», - ընդգծել է Պոնոմարևը՝ ավելացնելով. «Անազատության մեջ գտնվող մարդու հետ ամեն ինչ կարող է պատահել՝ ընդհուպ բռնաբարություն, կյանքից զրկում։ Այստեղ ամենաստորն այն է, որ կարելի է հետևողականորեն վատթարացնել դատապարտյալի պահման պայմանները՝ իբր հավատարիմ մնալով օրենքի նորմերին»։

Նավալնիի անձի նկատմամբ մեծ ուշադրությունը բացատրվում է նաև նրանով, որ նրա ձայնը դեռևս տարածվում է աշխարհով մեկ, բացատրում է Պոնոմարևը։

«Անկախ ամեն ինչից, նա շարունակում է բարձրաձայն ասել ճշմարտությունը, բարձրաձայնել ուկրաինական պատերազմի մասին, և դա չափազանց նյարդայնացնում է ողջ «Կրեմլի բանակին։ Իհարկե, կալանքի նման պայմանները, վատ սնվելը, թունավորման հետեւանքները նրան մղում են գերեզմանի եզր։ Ուստի, կոչով դիմում եմ արևմտյան հանրությանը. հրատապ գտնել Նավալնիին «փոխանակման ֆոնդում» (Մոսկվայի հետ կուլիսային բանակցություններում)

ընդգրկելու միջոց։ Անհրաժեշտ է, որ այս թեման հնչի դիվանագիտական բանակցություններում։ Մենք բոլորս պետք է փորձենք փրկել Ալեքսեյին։ Նա նստեց գրեթե անորոշ ժամանակով։ Ես համոզված եմ, որ նրա պատժի ժամկետը չի ավարտվի, քանի որ դրան կավելանա նորը»,-կարծում է իրավապաշտպանը։

Պոնոմարյովի խոսքով՝ քանի դեռ Պուտինը ողջ է, Նավալնիին ազատ չեն արձակի։ Իրավապաշտպաններին ցնցել է քաղաքական գործչի քաջությունը, հաստատակամությունը և, միևնույն ժամանակ` դահիճներին ծաղրելու կարողությունը։ «Այսպես նա ոգեշնչում է ռեժիմի մյուս հակառակորդներին՝ ցույց տալով, որ պետք չէ վախենալ բանտից։ Եվ սա մեծ նշանակություն ունի»,- ամփոփեց «Հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավարը։

Այն, ինչ տեղի է ունենում, ուղղակի վրեժ է Նավալնիից ռուսական իշխանությունների կողմից, ասում է «Աջակցություն քաղբանտարկյալներին» իրավապաշտպան անկախ նախագծի ղեկավարը։ Սերգեյ Դավիդիսի խոսքով՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքական գործչի պայմանները գաղութում անտանելի լինեն։

«Կարծում եմ, որ Կրեմլը չի ակնկալում կոտրել նրա կամքը, քանի որ հասկացել է, որ դա անօգուտ է։ Եվ եթե այդպես է, և նույնիսկ բանտից նրան հաջողվում է ընդդիմանալ Ուկրաինայի պատերազմին և Ռուսաստանում բռնապետությանը: Թվում է, թե Նավալնիի կալանքի ռեժիմը փոխելը Կրեմլի որոշումն է»,-ասել է իրավապաշտպանը։

Ըստ նրա՝ բնականաբար, դա վատ է ազդում նրա առողջության վրա։ Միաժամանակ նա հույս է հայտնում, որ Ալեքսեյ Նավալնին կկարողանա արժանապատվորեն գոյատևել իր հաղթահարել հետ պատահած բոլոր փորձությունները։

«Ցավոք, այժմ խոսք չկա Նավալնիի, ինչպես նաև Վլադիմիր Կարա-Մուրզայի և այլ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման մասին, որոնց թիվը միայն բազմապատկվում է։ Կրեմլը պարզապես թքած ունի համաշխարհային հանրության արձագանքի վրա։ Բայց այսօր պուտինյան ռեժիմի դիրքերը նկատելիորեն վատթարացել են ուկրաինական պատերազմի արդյունքում։ Նրա իշխանության

փլուզումը շատ ավելի մոտ է դարձել։ Այնպես որ, բոլոր քաղբանտարկյալների ազատությունը մոտ է»,- համոզված է Սերգեյ Դավիդիսը։

XS
SM
MD
LG