Մատչելի հղումներ

Նիդերլանդների դատարանը մեղադրանքներ է ներկայացրել մալայզիական օդանավի կործանման մեջ կասկածյալ անձանց դեմ


Նիդերլանդների դատարանը հինգշաբթի օրը երեք հոգու դեմ ներկայացրել է 2014 թվականին ‘’Մալայզիական ավիաուղիներ’’-ին պատկանող օդանավը կործանելու մասին մեղադրանքներ, օդանավ, որի կործանման արդյունքում զոհ էին գնացել բոլոր 298 ուղևորները և անձնակազմը:

‘’Մալայզիական ավիաուղիներ’’-ի MH17 չվերթի տակ թռիչք իրականացնող օդանավը խոցվեց 2014 թվականի հուլիսի 17-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքից:

Ամենայն մանրակրկիտ ձեւով հավաքվել են ‘’Բոինգ 777’’-ին խոցած ռուսական արտադրության հրթիռի բեկորները: Ուսումնասիրությունների համաձայն, օդավանը խոցվել է ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքից:

Դատավարությունը սկսվել էր դեռեւս 2020 թվականի մարտին։ Երեք անձինք՝ բոլորը Դոնեցկի անջատողական ուժերի անդամներ, մեղավոր են ճանաչվել զանգվածային սպանության մեջ: Նրանք Ռուսաստանից ձեռք են բերել «Բուկ» հրթիռային կայանը, որով էլ խոցել են մարդատար օդանավը:

Ըստ Նիդերլանդների դատարանի, խոսքը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին գնդապետ Իգոր Գիրկինի, նրա տեղակալ Սերգեյ Դուբինսկիի եւ ծագումով ուկրաինացի Լեոնիդ Խարչենկոյի մասին է:

Չորրորդ կասկածյալը՝ Օլեգ Պուլատովը, ազատվել է բոլոր մեղադրանքներից։ Դատապարտվածներից որեւէ մեկը ներկա չի եղել դատավարությանը։ Ենթադրվում է, որ նրանք Ռուսաստանում են, որտեղ իշխանությունները մերժում են արտահանձնելու խնդրանքով դիմումը:

Ամստերդամի համալսարանից ,,Սկայպ’’-ի միջոցով Մարիեկ դե Հունն ասում է, որ չնայած հիմա նրանց ձերբակալումը հնարավոր չի համարվում, Ռուսաստանում վարչակարգի փոփոխությունից հետո ամեն ինչ կարող է փոխվել:

Մեղադրյալներից որեւէ մեկը չի ընդունում հրթիռն արձակելու մեջ իր պատասխանատվությունը:

Սակայն նման եզրահանգման դատավորները եկել են կասկածյալների միջև գաղտնալսումների, դատաբժշկական տվյալների եւ սոցիալական ցանցերից ստացված տեղեկությունների հիման վրա:

Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունը և բազմիցս ներկայացրել է կեղծ պնդումներ, այդ թվում այն մասին, իբր ուկրաինական կողմն է խոցել է ինքնաթիռը:

Դատավարությունն ինչ որ չափով կարող է մխիթարել օդանավի կործանման զոհ դարձած մարդկանց հարազատներին: Սակայն արդյո՞ք այն կարող է դառնալ որեւէ սփոփանք ասենք 23-ամյա որդուն կորցրած ծնողների համար, որոնք այս տարիքի բոլոր տղաների մեջ որոնում են իրենց որդուն: Կամ 20-ամյա այն աղջկա ծնողների համար, որն ուղեւորության էր մեկնել սիրած ընկերոջ հետ: Սփոփանք գուցե ոչ: Սակայն հավատ, որ մի օր հանցագործները կկանգնեն դատարանի առջեւ, գուցե այո:


Արամ Վանեցյան

Հենրի Ռիդջվել

XS
SM
MD
LG