Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատի վերահսկողության համար պայքարը կախված է չորս նահանգներից


Ամերիկացիները Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների միջոցով որոշելու են, թե երկիրն ինչ ուղղություն կվերցնի եկող երկու տարիների ընթացքում: Նրանք պիտի որոշեն, թե արդյոք հանրապետականներն են կազմելու մեծամասնություն Կոնգրեսի պալատներում: Մի բան, որը կխանգարի դեմոկրատ նախագահ Բայդենին իրականացնել իր ծրագրերը:

Այս տարի ամերիկացիներն ընտրում են Սենատի մեկ երրորդին: Հանրապետականներին հարկավոր է հավելյալ միայն մեկ ձայն, այստեղ մեծամասնություն կազմելու համար: Այս պահի դրությամբ սակայն դեմոկրատներն ունեն 48 տեղ, հանրապետականները` 47:

Ջորջիա նահանգնում հանրապետական Հերշել Ուոքերի եւ դեմոկրատ Ռաֆաել Ուորնոքի միջեւ շարունակվում է հավասար պայքար:

Ասենք, որ ինչպես անցած պատմությունն է ցույց տվել, միջանկյալ ընտրություններում երկրի նախագահի կուսակցությունը պարտվում է : Այնպես որ Ջորջիայում ընտրողներից շատերն են այս առիթը փորձում օգտագործել Բայդենի կառավարման դեմ բողոքելու համար:

Ընտրողներից շատերն են ասում, որ Բայդենն այս ընթացքում չի կատարել իր տված խոստումները:

Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի համար է անցակացվում միջանկյալ ընտրությունները: Այստեղ դեմոկրատները մի քանի կարեւոր հաղթանակ են ապահովել Վիրջինիայում: Այս ընթացքում ստացվել են քվեարկության սարքերի հետ կապված որոշ խնդիրներ, սակայն քվեարկությունը հիմնականում անցնում է շատ սահուն կերպով: Իսկ վերջնական տվյալները հրապարակելու համար կպահանջվի եւս մի քանի օր:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հավանությանն արժանացած հանրապետական թեկնածուները հիմնականում պարտվում են այս ընտրություններում:

XS
SM
MD
LG