Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ընթանում են միջանկյալ ընտրություններ. վերլուծաբաններն ընդգծում են դրանց կարևորությունը


Սոցիոլոգները կանխատեսում են, որ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն կստանա Ներկայացուցիչների պալատում և Սենատում

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրութունների օր է: Միլիոնավոր ամերիկացիներ կմասնակցեն քվեարկությանը, որըկորոշի Կոնգրեսի քաղաքական դասավորվածությունը և Վաշինգտոնում քաղաքական քննարկումների բովանդուկությունը:

Քվերակությունը ընթանում է Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի և Սենատի 100 տեղերից 35-ի շուրջ։

Ավելի քան 42 միլիոն մարդ արդեն վաղաժամ քվեարկել է՝ անձամբ կամ փոստով: Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ քվեարկածների թիվը կգերազանցի 2018 թվականի միջանկյալ ընտրությունների թիվը՝ 115 միլիոն։

Դեմոկրատների դիրքերն անկայուն են երկու պալատներում էլ. նախընտրական հարցումները ցույց են տալիս, որ հանրապետականները, ամենայն հավանականությամբ, մեծամասնություն կստանան Ներկայացուցիչների պալատում և, հնարավոր է, Սենատում:

Իրավիճակը, երբ մի քաղաքական կուսակցությունը վերահսկել է Կոնգրեսը կամ առնվազն մեկ պալատը, իսկ մյուսը՝ Սպիտակ տունը, նախկինում հաճախ հանգեցրել է երկարատև քաղաքական փակուղու:

Ամերիկայի առաջատար սոցիոլոգիական կայքերից մեկը՝ FiveThirtyEight.com-ը, հանրապետականների՝ Սենատի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու հավանականությունը գնահատում են 55 տոկոս, իսկ Ներկայացուցիչների պալատինը՝ 83 տոկոս:

Կայքը կանխատեսում է, որ հանրապետականները 13 հավելյալ տեղ կստանան Ներկայացուցիչների պալատում՝ այդպիսով ստանալով մեծամասնություն՝ 225 տեղ, մինչդեռ դեմոկրատները կունենան ընդամենը 210 մանդատ։ Սենատում հանրապետականները կստանան մեկ լրացուցիչ մանդատ և 100 ձայնից 51 ձայնով կստանձնեն վերին պալատի վերահսկողությունը։

Մեկ այլ սոցիոլոգիական կայք RealClearPolitics.com էլ ավելի լավատեսորեն է տրամադրված հանրապետականների համար՝ գտնելով, որ նրանք կստանան 3 լրացուցիչ տեղ Սենատում և 14-ից 48 տեղ՝ Ներկայացուցիչների պալատում։

Միացյալ Նահանգներում ընթանում են միջանկյալ ընտրություններ
please wait

No media source currently available

0:00 0:02:15 0:00

Ըստ Pew Research Center-ի վերջին հարցման՝ հարցման մասնակից ամերիկացիների ավելի քան երեք քառորդն ասել է, որ տնտեսական իրավիճակը մեծ ազդեցություն կունենա իրենց քվեարկության ընտրության վրա:

«Տոկոսադրույքերը, բնակարանային շուկան, վառելիքի գները… Խանութներում մթերքները շատ են թանկացել, և կան ապրանքներ, որոնք այլևս չես կարող գտնել: Դա հսկայական, հսկայական խնդիր է»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ընտրող Ամանդա Դուգլասը:

Ջորջիայի դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոկը, ով վերընտրվելու համար ծանր մրցապայքարի մեջ է, ընդգծել է նոյեմբերի 8-ի քվեարկության կարևորությունը:

«Քվեարկության է դրված ժողովրդավարության ճակատագիրը», - ասել է նա:

Նրա հանրապետական մրցակից Հերշել Ուոքերը նույնպես մեծ նշանակություն է տալիս ընթացիկ ընտրություններին։

«Եթե մենք չշտկենք իրավիճակը, ապա վաղը չենք ճանաչի մեր երկիրը»,- նշել է նա։

Ուոքերի կողմնակիցները գոհ չեն նախագահ Ջո Բայդենից։

«Այն ամենից հետո, ինչ արել են դեմոկրատները, ես չեմ կարող պարզապես նստել և հետևել, թե ինչպես է երկիրը հետընթաց ապրում: Սահմանային ճգնաժամը դուրս է եկել վերահսկողությունից, և թվում է, թե Ջո Բայդենը ոչինչ չի պատրաստվում անել դրա դեմ»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ընտրող Էմեթ Շիդը:

Ակնկալելով հանրապետականների հաղթանակը Ներկայացուցիչների պալատում՝ փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքքարթին, ով, ամենայն հավանականությամբ, կդառնա խոսնակ հաղթանակի պարագայում, խոստացել է վերանայել Բայդենի վարչակազմի կողմից աջակցվող պետական ծրագրերը՝ դրանք կրճատելու նպատակով:

Նա CNN-ին ասել է, որ հանրապետական օրենսդիրներն ավելի ուշադիր կուսումնասիրեն ռուսական ներխուժման դեմ պայքարելու համար Ուկրաինային զենքի և ֆինանսական օգնության հետագա տրամադրման հարցը:

Հոդվածը պատրաստվել է Քեն Բրեդեմայերի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG