Մատչելի հղումներ

Բայդենը քննադատել է խոշոր նավթային  ընկերություններին գնաճի համար


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է անում նավթագազային ընկերություններին իրենց գերշահույթի հաշվին նվազեցնել ամերիկացիների ծախսերը՝ թույլ տալով արտադրությունն ավելացնել կամ վճարել ավելի բարձր հարկեր։ Նա պայքարում է բարձր գների դեմ ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Նկատի ունե՞ս գների դեմ:

Սպիտակ տանը ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է խոշոր նավթային ընկերություններին, որոնք մեծ շահույթներ են ստանում, մինչդեռ ամերիկացիները գնաճի պատճառով ավելի թանկ են վճարում իրենց մեքենաները լիցքավորելու համար:

«Նավթարդյունաբերությունը Ամերիկայում ներդրումներ կատարելու և ամերիկացի ժողովրդին աջակցելու իր պարտավորությունը չի կատարել: Մեկ առ մեկ, խոշոր նավթային ընկերությունները արձանագրել են ռեկորդային շահույթ: Յուրաքանչյուր ընկերություն իրավունք ունի, դա արդար եկամուտ է իրենց կատարած աշխատանքի կամ նորարարության համար: Բայց ես նկատի ունեմ նրանց, որոնց ռեկորդային գերշահույթն այնքան բարձր է, որ դժվար է հավատալ»,-հայտարարել է Բայդենը։

Վերջինիս խոսքով՝ նավթագազային ընկերությունները պետք է իրենց շահույթը ներդնեն ամերիկացիների համար ծախսերը նվազեցնելու և արդյունահանումն ավելացնելու համար, և եթե դա չանեն, ինքը Կոնգրեսին կհորդորի դիտարկել նավթային ընկերություններից հարկային տույժեր վճարելու պահանջը և նրանց կենթարկի այլ սահմանափակումների:

Անկախ նրանից, դեմոկրատները թե հանրապետականները կլինեն Կոնգրեսում մեծամասնություն հաջորդ շաբաթ կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո, էներգետիկ ընկերություններին ավելորդ շահույթի համար հարկելու օրենքի ընդունումը, հավանաբար, դժվար կլինի, կարծում են էներգետիկ փորձագետները:

XS
SM
MD
LG