Մատչելի հղումներ

Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Կիևը ունենա այն ամենն, ինչ պահանջվում է. ԱՄՆ պաշտպանության նախարար


Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերն ուժեղացնելու ուղիները՝ Ռուսաստանից արձակված հրթիռներից պայքարելու համար, որոնք ուղղված են Ուկրաինայի ողջ տարածքում քաղաքացիական օբյեկտների վրա: Այս հարձակումներն ամերիկացի բարձրաստիճան գեներալն անվանել է «պատերազմական հանցագործություններ»

Ուկրաինան շարունակում է գտնվել ռուսական անկանոն հրթիռային հարձակումների թիրախում: Ամերիկացի բարձրաստիճան գեներալ Միլին հրթիռային այս հարձակումները որակում է որպես պատերազմական հանցագործություն:

«Ռուսաստանը միտումնավոր հարվածներ է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ խաղաղ բնակիչներին վնաս հասցնելու նպատակով։ Նրանք թիրախ են դարձրել Ուկրաինայի ծերերին, կանանց և երեխաներին։ Քաղաքացիական օբյեկտների վրա անկանոն և կանխամտածված հարձակումները պատերազմի միջազգային կանոններում պատերազմական հանցագործություններ են»,- պնդում է գեներալ Մարկ Միլին՝ Միացյալ շտաբների պետերի նախագահը:

Եվրամիությունը նաև մեղադրեց Ռուսաստանին այս շաբաթ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, քանի որ տասնյակ ռուսական հրթիռների զոհ են դարձել առնվազն 26 մարդ:

Ռուսաստանը միտումնավոր հարվածներ է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին. գեներալ Մարկ Միլի
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

Ռուսաստանը երկուշաբթի օրը հրթիռներ է արձակել՝ թիրախավորվելով ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ, ներառյալ այգիներ, խաչմերուկներ և էլեկտրակայանները:

«Սրանք վերջինն են ռազմական հանցագործությունների, իսկապես, երկար ցանկում, որը Ռուսաստանը գործել է Ուկրաինայում, օրինակ՝ Արևելյան Ուկրաինայի Կիևի արվարձան Բուչայում, որտեղից ռուսները դուրս են բերել ուժերը և ուր հայտնաբերվել են զանգվածային գերեզմաններ»,- ասում է պաշտոնաթող գնդապետ, վերլուծաբան Ռոբերտ Համիլտոնը:

ՆԱՏՕ-ի առաջնորդների համար Ուկրաինայի զենքի հրատապ ցանկության ցանկը ներառում է ավելի շատ հաուբիցներ՝ հրետանային կրակ ապահովելու համար, և ավելի շատ հակաօդային պաշտպանության զենքեր՝ արձակված հրթիռները խոցելու համար: Գերմանիան Ուկրաինային է մատակարարել իր առաջնային հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ ԱՄՆ-ը հաջորդ ամսվա ընթացքում Ուկրաինային կմատակարարի երկու NASAMS առաջադեմ հրթիռային համակարգեր: Դա նույն համակարգերն են, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ի մայրաքաղաքի երկինքը պաշտպանելու համար:

ՆԱՏՕ-ին ուղղված Ուկրաինայի զինատեսակմների ցուցակի առաջին տեղում են, ըստ պաշտոնյաների, բազմաթիվ հրթիռներ արձակող համակարգերը, որոնք կարող են 12 հրթիռ արձակել ռուսական թիրախների ուղղությամբ նախքան վերալիցքավորումը: Նման զենքերը կարևոր են Ուկրաինայի հակահարձակման ժամանակ։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ունենան այն, ինչ պահանջվում է արդյունավետ լինելու համար: Բոլորովին վերջերս մենք տեսանք, որ դրանք շատ արդյունավետ են, ինչպես արևելքում, այնպես էլ հարավում, քանի որ նրանք բավականին մեծ տարածք են հետ վերցրել ռուսներից»,- ասում է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին:

Իր հերթին գեներալ Դեյվիդ Պետրեուսը, ով 2011-2012 թթ. ղեկավարել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը, բարձր է գնահատում ուկրաինական հակաօդային պաշտպանության աշխատանքը, որն, ըստ նրա, խոցում է ռուսական արձակած հրթիռների և անօդաչու սարքերի շուրջ կեսը:

«Ուկրաինական կողմին անհրաժեշտ են որոշ լրացուցիչ համակարգեր, օրինակ՝ առաջադեմ «երկիր-օդ» հրթիռային համակարգեր, որոնք ԱՄՆ-ը պարտավորվել է տրամադրել: Իմ կարծիքով դրանք ամբողջությամբ դեռ չեն տրամադրվել: Որոշակի վերապատրաստում և լրացուցիչ աշխատանք է իրականացվում նախքան դրանց տրամադրումը»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի գործողությունները որակել է «պատերազմի ամենալուրջ էսկալացիան փետրվարյան ներխուժումից հետո»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, որ Մոսկվայի վերջին հրթիռային հարձակումները եղել են ուղիղ պատասխան շաբաթ օրը բեռնատարի պայթյունին, որը վնասել է Ռուսաստանը Ղրիմի թերակղզու հետ կապող ռազմավարական կամուրջը: Ռուս զինվորականները կամուրջն օգտագործում են Ուկրաինայի հարավում գտնվող իր ուժերը համալրելու համար:

Հոդվածը պատրաստվել է Պենտագոնում Ամերիկայի ձայնի թղթակից Քարլա Բաբբի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG