Մատչելի հղումներ

NASA-ն հայտնում է, որ DART առաքելությունը հաջողությամբ փոխել է աստերոիդի շարժումը


Երեքշաբթի օրը, հոկտեմբերի 11-ին NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը հայտարարել է, որ մարդկությունը առաջին անգամ կարողացել է փոխել երկնային մարմնի շարժումը:

NASA-ի լրատվական ճեպազրույցում բացահայտված աստղադիտակի դիտարկումների արդյունքները ցույց են տվել, որ սեպտեմբերի 26-ին DART տիեզերանավի փորձնական թռիչքը հասել է իր առաջնային նպատակին՝ բացարձակ կինետիկ ուժի միջոցով փոխելով աստերոիդի ուղղությունը:

330 միլիոն դոլար արժողությամբ առաքելության մշակումը տևել է յոթ տարի: Այն նշանավորում է աշխարհում առաջին մոլորակային պաշտպանական համակարգի փորձարկումը, որը նախատեսված է Երկրի հետ երկնաքարերի հավանական բախումը կանխելու համար:

DART-ի երկնային թիրախը Դիմորֆոս անունով աստերոիդն էր, որը մոտավորապես ուներ ֆուտբոլային մարզադաշտի չափ: Այն պտտվում էր իրենից մոտ հինգ անգամ մեծ մայր աստերոիդի շուրջ, որը կոչվում է Դիդիմոս:

Դիդիմոսի շուրջ Դիմորֆոսի ուղեծրի աստղագիտական չափումների համեմատությունը ցույց է տվել, որ նրա հետագիծը կրճատվել է 32 րոպեով՝ ապացուցելով, որ աստերոիդը Երկրի հետ հնարավոր բախումից շեղելու վարժությունը հաջող է ընթացել:

Աստերոիդի շարժումը փոխելու մարդկության կողմից կատարված առաջին փորձը ցուցադրվել է Վաշինգտոնից դուրս գտնվող առաքելության կենտրոնի վեբ-հեռարձակմամբ: Ըստ NASA-ի գիտնականների, այժմ ոչ մի օբյեկտ Երկրի համար իրական վտանգ չի ներկայացնում, և DART-ի փորձարկումը չի կարող սխալմամբ նոր վտանգ ստեղծել:

Հոդվածը պաատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG